Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ժամանակ առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբի կազմում:
Յուրան վերականգնվել է ծնկի վնասվածքից, որը ստացել էր 2013թ. նոյեմբերին՝ «Զենիթ»-ի դեմ խաղում: Այս մասին տեղեկացնում է «Чемпионат»-ը:
Մոսկովյան ակումբի բուժանձնակազմի ղեկավար Միխայիլ Վարտապետովը հայտարարել է, որ Յուրայի համար մարզումը կլինի մասնակի՝ հատուկ աշխատանքի պատճառով:









































