Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Իրինա Շեյկը մասնակցել է Desigual հագուստի բրենդի շնորհանդեսին, որը կայացել է Կատալոնիայի մայրաքաղաքում:
Լրագրողներից մեկը ռուս մոդելին հարցրել է. «Կեցցե´ «Բարսա՞»-ն», ինչին Շեյկը պատասխանել է, որ այնքան էլ լավ չէ տիրապետում իսպաներենի: Լրագրողը կրկնել է հարցը: Շեյկը բացասական է պատասխանել և անգլերեն լեզվով հավելել, որ եթե խոսքը Բարսելոնա քաղաքի մասին է, ապա սիրում է այն:










































