Անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) քննարկեց Հայոց ցեղասպանության դասերը STAND կոալիցիայի անդամ Դուլանի ավագ դպրոցի աշակերտների հետ. STAND-ը մի կոալիցիա է ցեղասպանությունների դեմ, որը ձգտում է վերջ դնել Դարֆուրում և այլուր շարունակվող ցեղասպանություններին:
«Պայքարը» Ցեղասպանությունների միջամտության ցանցի (Genocide Intervention Network) ուսանողական շարժում է: Այն ազգային պաշտպանողական խումբ է, որը հիմնադրվել է 2005 թվականին` ցեղասպանությունների դեմ պայքարող առաջին մշտական ընտրախավը մոբիլիզացնելու և աշխարհով մեկ տեղի ունեցող ոճրագործություններին վերջ դնելու նպատակով:
Բալթիմոր Քաունթիի Մերիլենդ համալսարանի դասախոս Ռասել Սպինին եւ Համագումարի համայնքների հետ աշխատանքի գծով տնօրեն Դանիել Քուշակջյանը միացան Դուլանի ավագ դպրոցի STAND-ի անդամ հանդիսացող ուսանողներին` հին հայկական քաղաքակրթությունը և պատմությունը ուսումնասիրելու, Հայոց ցեղասպանության դասերը, ինչպես նաև ապագա ցեղասպանությունների կանխման նպատակով ցեղասպանության մասին ուսուցանման և տեղեկատվության բարձրացման կարևորությունը քննարկելու համար:
«Հայոց ցեղասպանության դասերը կիրառելի են նույնիսկ այսօր, քանի դեռ մենք այս աշխարհի երեսից չենք վերացրել ցեղասպանության խարազանը»,- նշեց պրոֆեսոր Սպինին: Սպինին, ով ներկայումս Մերիլենդի համալսարանում դասավանդում է ժամանակակից գերմանական պատմություն, տվեց Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի համեմատական խորը վերլուծություն: Քուշակջյանը, ով Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, ներկայացրեց իր ընտանիքի Հայոց ցեղասպանությունից փախուստի պատմությունը և այն պարտավորության զգացումի առկայությունը, որն ունեն ամերիկահայերը ցեղասպանությունների կանխման ուղղությամբ աշխատելիս:
«Ես կցանկանայի երախտագիտությունս հայտնել պրոֆեսոր Սպինիին, Ցեղասպանությունների միջամտության ցանցին և Դուլանի ավագ դպրոցի բոլոր սաներին իրենց հետաքրքրության և դասախոսությանը մասնակցելու համար»,- նշել է Քուշակջյանը`հավելելով. «Ամերիկայի երիտասարդությանը ուսուցանելը Հայոց ցեղասպանության դասերը երբեք չմոռանալու ամենաազդեցիկ միջոցն է»: