ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Սիրիայի ընդդիմությանը, ոչ թե ծայրահեղականներին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձին:
«Մենք կաջակցենք Սիրիայի ընդդիմությանը, որը մերժում է ահաբեկչական կազմակերպությունների ցանցի օրակարգը»,- ասել է Օբաման:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագրին, և հավելել, որ սիրիական քիմիական զենքը ոչնչացվում է ամերիկյան դիվանագիտության շնորհիվ:
«Մենք շարունակում ենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի հասնենք այն ապագային, որին արժանի է սիրիացի ժողովուրդը»,- ասել է Օբաման:











































