Tuesday, 03 08 2021
Հայտնի են ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության արդյունքները
Կայծակը հարվածել է Օստանկինոյի աշտարակին
Մինչև 1994 թվականի սահմանները չվերականգնվեն, հայ ազգը ապրելու երաշխիքներ չի ունենալու, Հայաստան չի լինելու
Ալիևը չի կարող գործեր վարել ԱՄՆ-ի հետ առաջվա պես. Ներկայացուցիչների պալատի որոշումը Վաշինգտոնի առաջին ազդակն էր
Միգրանտներին վերաբերող խստացումները կան, որոնք կվերաբերվեն նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին. Որոնք են դրանք
Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. «Փաստ»
ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. օգտվելու են ԲՀԿ-ի փորձից․ «Հրապարակ»
«Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի․ «Հրապարակ»
Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը․ «Ժողովուրդ»
ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին. «Ժողովուրդ»
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում
Ինչ ռիսկեր է պարունակում եկամտահարկի դադարեցումը
«Այդ նոր լաբորատորիան, որին անվանում են տարածաշրջանում միակը, իրականում «թմրեցնող հաբ է», որպեսզի ապօրինի կառուցված գործարանը ապօրինաբար շահագործվի». բաց նամակ վարչապետին
08:47
Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը պարտվեց, իսկ Չալյանը կմրցի ադրբեջանցու հետ
Անուշիկ Ավետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Անի Ավետյանին ազատվել է Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնից
Բացառիկ ծնունդ՝ Շենգավիթ ԲԿ-ում․ եռյակ է ծնվել՝ 3 տղա
08:20
Pfizer եւ Moderna ընկերությունները բարձրացնում են պատվաստանյութի գները
08:10
Որն է կորոնավիրուսի Դելտա տարատեսակի դեմ պայքարի գլխավոր միջոցը
Մեր առաջին մեդալն ու «վերջին մեղքը»
Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ եւ ապահովեց մեդալ
01:00
Գրենլանդիայի սառցադաշտի հալչելն աղետալի մասշտաբի է հասել
00:50
Հունաստանի վարչապետը ռեկորդային տապի պատճառով քաղաքացիներին կոչ է արել տնտեսել հոսանքը
Ադրբեջանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Պուտինը պատասխանել է Կիպրոսի նախագահի նամակին՝ կապված Վարոշա թաղամասի հետ
00:15
Աֆղանստանի ՊՆ-ն հայտնել է «Թալիբանի» 455 զինյալի ոչնչացման մասին
Բոդրում նահանգում անտառային հրդեհներն ավելի են ուժգնացել քամիների պատճառով

Երկրորդ բևեռի ֆենոմենը, կամ՝ ինչո՞ւ է թիրախավորվում «Լուսավոր Հայաստանը»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձավ երեք տարեկան։ Կուսակցության ձևավորման փուլում ավելի շատ հնչում էին հոռետեսական կարծիքներ․ ժամանակակից աշխարհում, երբ լիբերալ-դեմոկրատական աշխարհակարգը խորքային ճգնաժամի մեջ է, ազատական կուսակցություն ստեղծելը նույնիսկ ռիսկային ձեռնարկ է։ Ավելին՝ նման նախաձեռնությունը թրենդի մեջ չէ։

Այնուամենայնիվ, երեք տարիների համար ԼՀԿ-ի հայտն առավել քան տպավորիչ է։ Գաղափարական հարթության վրա Էդմոն Մարուքյանի թիմը կարողացավ դառնալ քաղաքական այն հարթակը, որտեղ միավորվեցին իրենց փոքր համակարգերում հաջողություններ արձանագրած, մասնագիտական ու քաղաքացիական առումով ինքնաճանաչված մարդիկ։

Պակաս տպավորիչ չեն հաջողությունները քաղաքական հարթության վրա։ «Լուսավորի» առաջին լուրջ փորձությունը եղան Վանաձորի ավագանու 2016-ի ընտրությունները, երբ կուսակցությունը տակավին մեկ տարեկան էր, սակայն, ըստ էության դարձավ այդ կամպանիայի հաղթողը, ու եթե չլիներ քստմնելի մանդատագողությունը, ապա ԼՀԿ ներկայացուցիչն անշուշտ կընտրվեր քաղաքապետի պաշտոնում։ Սակայն Վանաձորի ընտրությունները հատկապես կարևոր էին գլոբալ առումով․ ընդդիմության լոկալ հաջողության էֆեկտը դարձավ այն կարևոր ազդակը, որը հիմք դրեց «Ելք» դաշինքի ստեղծմանը։

Արդեն, թերևս, ոչ ոք չի վիճում, որ հենց «Ելք» դաշինքը՝ իր կրեատիվ մոտեցումներով, քաղաքական բազմազանության արդյունավետ մոդելով, դարձավ Հայաստանի արդիականացման, մոդեռնիզացիայի խորհրդանիշը, ինչը 2018-ի մայիսին մեծապես նպաստեց թավշյա հեղափոխության հաղթանակին։

Խորհրդարանական ավարտված ընտրությունները «Լուսավոր Հայաստանի» համար երկրորդն էին, ու կուսակցությունը փայլուն հանձնեց քննությունը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գտնվում էր քառակողմ թիրախավորման տակ։

Մի կողմից՝ ՀՀԿ-ն էր թիրախավորել «Լուսավոր Հայաստանին»՝ մտավախություն ունենալով, որ նրա դեմքով դեմոկրատական ընդդիմության ձևավորումը վերջնականապես կթաղի նոր խորհրդարանում հակահեղափոխության ռևանշի քաղաքական ձգտումների լեգիտիմացումը։ ԼՀԿ-ն փայլուն լուծեց այդ խնդիրը՝ մեծապես նպաստելով, որ ՀՀԿ-ն ու ռևանշիզմը հայտնվեն խորհրդարանից դուրս՝ կանգնելով քաղաքական արխիվացման անխուսափելիության փաստի առջև։ Այս հարթության վրա «Լուսավոր Հայաստանն» անգնահատելի ծառայություն մատուցեց հեղափոխությանը՝ ամուր պահելով նրա թիկունքը։ Ինքնին հասկանալի է, որ այս պարագայում ԼՀԿ-ն հեղափոխության համար կատարեց անվտանգության բարձիկի առաքելություն՝ իր վրա վերցնելով հին համակարգի ռեստավրացիայի կողմնակից ուժերի հարվածները։

Պակաս կարևոր չէր այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստանը» սկզբունքորեն հանդես էր գալիս քաղաքական բռնությունը դատապարտող դիրքերից՝ մարգինալացնելով նաև ՊՊԾ գնդի գրավման հետ ասոցացվող «Սասնա ծռեր» կուսակցությանը։ Պատահական չէ, որ Ժիրայր Սեֆիլյանի թիմը հենց ընտրությունների օրը որոշեց «գոտկատեղից ներքև» հարված հասցնել՝ օրենքի խախտումով հակաքարոզչություն իրականացնելով ոչ թե, այսպես կոչված՝ Մարտի 1-ի կոալիցիայի ուժերի կամ կառավարող դաշինքի, այլ «Լուսավոր Հայաստանի» դեմ»։ Այս կեղտոտ հնարքը նույնպես չաշխատեց․ հասարակության վստահությանն արժանացան ոչ թե «ծռերը», այլ ԼՀԿ-ն։

Անգամ իսկ հեղափոխության թիմը երբեմն չդիմացավ գայթակղությանը ու հարվածներ հասցրեց «Լուսավորին»՝ ընտրական գործընթացի մեկնարկին խրախուսելով մեկ-երկու գործչի դասալքությունը ԼՀԿ-ից։ Սակայն Էդմոն Մարուքյանի թիմը դրանից ավելի ուժեղ ու ինքնաբավ դարձավ, ինչի պերճախոս վկայությունն այն է, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ նոր ԱԺ-ում էապես մեծացել է կուսակցության ներկայությունը, ընդ որում՝ դա արտահայտվում է ինքնուրույն խմբակցության դեմքով։

Եվ վերջապես՝ վերջին երկու օրերին «Լուսավոր Հայաստանի» փառքը հանգիստ չի տալիս ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որը, շրջագայելով հեռուստատեսությունից-հեռուստատեսություն, ըստ էության վիճարկում է այն թեզը, որ հենց Էդմոն Մարուքյանի թիմն է գործող իշխանության հիմնական այլընտրանքը կամ երկրորդ բևեռը։

Նաիրա Զոհրաբյանին թերևս հիասթափեցնենք, որովհետև գործող խորհրդարանը քանակական իմաստով այնքան մոնոլիտ է ու այնքան մեծ է խզվածությունը հեղափոխության թիմի ու մյուս երկու խմբակցությունների թվային ներկայության միջև, որ քվեների չնչին առավելությունը նրանցից որևէ մեկին ինքնաբերաբար չի կարող հիմք տալ հիմնական ընդդիմության դերին հավակնելու համար։ Նաիրա Զոհրաբյանի մոտ համարժեք չէ նոր Հայաստանի ընկալումը, որովհետև հիմա երկրում, ըստ էության, չեն գործում դասական քաղաքականության կանոնները, ու համակարգը ձևավորման սաղմնային վիճակում է։ Այս իրավիճակում այլընտրանքի հիմքում ոչ թե մի քանի մանդատի մեխանիկական առավելությունն է, այլ որակը, ինչը, անտարակույս, անվիճելիորեն առաջատար է դարձնում «Լուսավոր Հայաստանին»՝ որպես մոբիլ քաղաքական թիմ, որն իր գոյության համար ամենևին էլ պարտական չէ միայն մեկ մարդու խարիզմային ու ռեսուրսներին։

Գործող խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միակն է, որն ունի քաղաքական ու գաղափարական այցեքարտ ու ԱԺ-ում հայտնվել է ոչ թե հեղափոխության էյֆորիայի կամ հին համակարգի իներցիայի, այլ այլընտրանքային ծրագրի շնորհիվ։

Հենց սա է երկրորդ բևեռի ֆենոմենը, որը «Լուսավոր Հայաստանին» այսօր դարձնում է այլընտրանք խորհրդարանում գործող երկու խմբակցությունների նկատմամբ՝ հասարակությանը ցույց տալով հաջորդ իշխանության քաղաքական հասցեականությունը։ Թերևս այս գիտակցումն է, որը Նաիրա Զոհրաբյանին ստիպում է քաղաքական ինքնահաստատման հասնել՝ «Լուսավոր Հայաստանին» ու Էդմոն Մարուքյանին մտացածին թիրախավորելով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում