Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Քաղաքական դիվերսիա նոր խորհրդարանի դեմ

Մինչ Հայաստանում հանրային որոշ շրջանակներ քննարկում են նոր խորհրդարանի դասավորությունն ու այնտեղ քաղաքական դիմակայության կամ մրցակցության հնարավոր աստիճանը, բավականին ուշագրավ խոսակցություններ են ծավալվում արտախորհրդարանական դաշտում, խորհրդարանից դուրս մնացած ուժերի դաշտում: Ընդ որում, այստեղ շատ հետաքրքիր է այն, որ նոր խորհրդարանի, այսպես ասած, կենսունակությունն ու քաղաքական լեգիտիմությունն ուղղակի թե անուղղակի, բայց հավասարապես կասկածի տակ են դնում ուժեր, որոնք դիրքավորվել են նախկին իշխող համակարգին կոշտ ընդդիմության դերում, և ուժեր, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը: Ուղղակի թե անուղղակի, բաց տեքստով թե ակնարկներով, սակայն հանրությանը մատուցված կարծիքի համատեքստային ընդհանրության մեջ նոր խորհրդարանի հանդեպ անվստահություն տարածելով են զբաղված ուժեր և գործիչներ, որոնք մինչև ապրիլ համարվում էին արմատական ընդդիմություն:

Նոր խորհրդարանի անկենսունակության մասին խոսում են «Սասնա ծռերը», Զարուհի Փոստանջյանն է խոսում նոր քաղաքական իրավիճակի, այսպես ասած, «դավադրածին» լինելու մասին: Նոր քաղաքական իրողությունների և նոր խորհրդարանի հանդեպ նույն անվստահությունը պարունակող ուղղակի տեքստեր կամ անուղղակի, սակայն թափանցիկ համատեքստեր են հղում նաև Ռոբերտ Քոչարյանը, նրան սատարող ուժեր, ՀՀԿ-ն ու սատարող շրջանակներ, նախկին իշխանության հետ թե՛ մինչև ապրիլ գործակցած, թե՛ դրանից հետո աշխատող փորձագիտատեղեկատվական շրջանակներ:

Խորհրդարանի ընտրությունից անցել է դեռևս մեկ-երկու օր, դեռ չկա ընտրության պաշտոնական վերջնական արդյունքը, նոր խորհրդարանը դեռ առաջին աշխատանքային նիստը, օրը, շաբաթը կամ ամիսը չի անցկացրել, որպեսզի հանրությունն ունենա գնահատման գոնե նախնական ելակետ, իսկ տարբեր ուժերի մի ամբողջ շերտ արդեն իսկ ինտենսիվորեն սկսել է հանրության շրջանում կասկածամտություն, անվստահություն, անորոշություն տարածել նոր խորհրդարանի հանդեպ:

Իր բնույթով դա այլ բան չէ, քան նոր իշխանության հանդեպ տեղեկատվաքաղաքական դիվերսիա, որ իրականացնում են նախկին իշխանության և այդ իշխանությանը նախկինում արմատական ընդդիմություն եղած ուժերը՝ ներկայիս տարօրինակ և զարմանալի սինքրոնությամբ:

Անշուշտ, այստեղ խոսել ինչ-որ դավադրության մասին՝ չենք փորձի, եթե չկա դրա որևէ փաստ: Սակայն փաստն ինքնին, որ կա ներդաշնակ այդպիսի ալիք և արշավ դեռևս իր աշխատանքը չսկսած, բայց բացառիկորեն հանրային քվեի արդյունքում ձևավորված խորհրդարանի հանդեպ, արդեն իսկ մտահոգիչ է՝ իր հնարավոր հետևանքներով, թեկուզ հանրային տրամադրությունների վրա ազդելու մասով: Որովհետև այստեղ թիրախում գործնականում խորհրդարանը չէ, այլ այն նոր իրավիճակը, որը տալիս է քաղաքական պլանավորմամբ և իրական քաղաքականությամբ զբաղվելու մրցակցային հնարավորություն, և դա օգտագործելու փոխարեն՝ իրականություն է փորձում ներդրվել անկայուն և անհաստատ հանրային տրամադրություն: Եթե դա է քաղաքական պլանավորման մոդելը կամ մեթոդը որոշ ուժերի համար, ապա գործնականում դա նույն վտանգն է պարունակում Հայաստանի քաղաքական կյանքի առողջացման հեռանկարի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում