Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Մոսկվայի «յուրահատուկ» շնորհավորանքը Փաշինյանին

Այս ընտրություններն աչքի ընկան մեկ այլ առանձնահատկությամբ։ Քրեաօլիգարխիայի իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առաջինը շնորհավորական հեռագիր էին ստանում Վլադիմիր Պուտինից, որն այդպիսով «լեգիտիմացնում» էր Հայաստանի «մենթալիտետային» ընտրությունների արդյունքները։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից անցել է երկու օր, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Անգելա Մերկելից, Վրաստանից։ Մոսկվայից ոչ մի ուղերձ չկա, ու եթե նույնիսկ Պուտինն առաջիկա ժամերին կամ վաղը շնորհավորի Փաշինյանին, ապա նրա ուղերձն այլևս կորցրել է իր քաղաքական նշանակությունը։ Երկօրյա լռությամբ՝ Պուտինն արդեն արտահայտեց իր վերաբերմունքը ու այլևս էական չէ, թե նրա ուշացած ուղերձում ինչպիսի արտահայտություններ կլինեն դաշնակցային հարաբերությունների կամ հայ և ռուս ժողովուրդների «եղբայրության» մասին։

Ի դեպ, ուշագրավ է, որ միջազգային մամուլը շեշտված անդրադառնում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծված դրական տոնայնությամբ, իսկ ռուսական առաջատար կայքերը, մեկը մյուսին ձայն տալով, խոսում են ընտրություններին ընտրողների «աննախադեպ ցածր» մասնակցության մասին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական ԶԼՄ-ները գտնվում են Կրեմլի տոտալ վերահսկողության ներքո, ապա ակնհայտ է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս նսեմացնել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։

Մեծ հաշվով՝ Մոսկվայի նման վերաբերմունքը կանխատեսելի էր, որովհետև դեկտեմբերի 9-ի ընտրությունները կապիտալիզացնում են հայկական հեղափոխության արդյունքները, իսկ ռուսաստանյան իսթեբլիշմենթը կորցնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության իր լծակները։ Մոսկվայում, մասնավորապես, ցավագին են ընդունում այն փաստը, որ խորհրդարանում ներկայացված չէ ՀՀԿ-ն, որն ավանդաբար եղել է մեր երկրում հիմնական «ռուսական» կուսակցությունը, իսկ հեղափոխությունից հետո ակնհայտորեն դարձել է ռուսական շահերի սպասարկուն։

Մոսկվան ակնհայտորեն ձախողեց երկբևեռ քաղաքական համակարգ ստեղծելու իր մտադրությունը, որի միջոցով վերահսկելի պետք է պահեր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ու հարցն ամենևին էլ միայն այն չէ, որ ՀՀԿ-ն ներկայացված չի լինելու յոթերորդ գումարման ԱԺ-ում։

Ընտրությունների նախօրեին կալանավորվեց Վլադիմիր Պուտինի ընկերը՝ Ռոբերտ Քոչարյանը, որի միջոցով Մոսկվան փորձում էր առարկայական դարձնել երկբևեռ համակարգի իր մտադրությունը։

Այս ամենին գումարվում է նաև ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, որտեղ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքային դիրքորոշումը հունից պարզապես հանում է Պուտինին։ Եթե անգամ մարտավարական առումով Պուտինին ձեռնտու է, որ Փաշինյանն այս պահին «նեղն» է գցում Լուկաշենկոյին ու Նազարբաևին, ապա գլոբալ հարթության վրա Ռուսաստանի նախագահը հասկանում է, որ նոր Հայաստանն ամենևին էլ իր սատելիտը չէ։

Ի դեպ, գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, որ կալանավորվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մի զինծառայող, որը մեղադրվում է քաղաքի 57-ամյա բնակչուհու սպանության մեջ։ Սա կարծես Մոսկվայի «յուրահատուկ շնորհավորանքն» է Փաշինյանին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում