Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սադրանքից հետո Մխիթարյանը վրեժխնդիր կլինի՞ «Ղարաբաղից»

Դեկտեմբերի 13-ին Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղի» հետ:

5-րդ տուրից հետո «Արսենալը» 13 միավորով գլխավորում է E ենթախումբը՝ երեք միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող Լիսաբոնի «Սպորտինգին»: Այս երկու թիմերն արդեն իսկ ապահովել են մասնակցությունը փլեյ-օֆում:

Հիշեցնենք, որ «Արսենալի» և «Ղարաբաղի»՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր անգլիական թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Այս մրցավեճին հասկանալի պատճառով չէր մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը չէր մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք: Շահարկելով այս փաստը՝ ադրբեջանական կողմը փորձում է արհեստական եղանակներով այնպես անել, որ հայ ֆուտբոլիստը չխաղա «Ղարաբաղի» դեմ նաև Լոնդոնում տեղի ունենալիք խաղին:

Կարծում ենք՝ պարզ է, որ առաջիկա խաղում «Ղարաբաղը» անհաջողության է մատնվելու, հետևաբար ադրբեջանական կողմը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել էժանագին երևույթների վրա: Մասնավորապես, «Արսենալի» ֆանատների «London Is Red, Bitches» ֆեյսբուքյան էջում հայտնվել էր սկանդալային մի հրապարակում, որը աղմուկ է բարձրացրել ոչ միայն Անգլիայում: «Լավ կլիներ, որ Լոնդոնը Ադրբեջանի մի մասը դառնար: Այդ դեպքում կարգելվեր Մխիթարյանի մուտքը»,- այս հայտարարությունը հայտնվել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Բորնմութ»-«Արսենալ» հանդիպումից հետո: Այս հրապարակումից րոպեներ անց, սակայն, Ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերը մեծ ցնծությամբ տարաբնույթ մեկնաբանություններ էին հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով անգլիացի ֆուտբոլասերներին:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ավագը, փոխարինման դուրս գալով, փրկել էր «Արսենալին» պարտությունից՝ գրավելով «Վուլբվեյեմփթոնի» դարպասը: «Բորնմութի» դեմ մրցավեճում Մխիթարյանը թեև չօգտագործեց մի շարք գոլային պահեր, այնուամենայնիվ վատ տպավորություն չթողեց և խաղաց առանց փոխարինման:

Աղմկահարույց հայտարարությունը բնականաբար չէր վրիպել ադրբեջանական լրատվամիջոցների աչքից, որոնք գլխավոր լուրերի շարքում են դասել տեղի ունեցածը: Ադրբեջանական կայքերը շարունակ հիշատակում են այն, որ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի «Ղարաբաղ»-«Արսենալ» հանդիպմանը: Ադրբեջանցիները բնականաբար չեն ցանկանում, որ Մխիթարյանը մասնակցի այդ մրցավեճին, առավել ևս՝ գոլ խփի:

Հիշեցնենք, որ 2015 թվականին կրկին Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում խաղալով Դորտմուդի «Բորուսիայի» կազմում՝ Մխիթարյանը գրավել էր ադրբեջանական «Գաբալայի» դարպասը, ինչը հարևան երկրում դիտարկվել էր որպես ողբերգություն:

Ադրբեջանական լրատվամիջոցների, ինչպես նաև Ֆեյսբուքում ադրբեջանցի օգտատերերի Լոնդոնի՝ Ադրբեջանի մաս դառնալու գրառման բուռն արձագանքները ստիպում են ենթադրել, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան էժանագին սադրանք՝ պատվերի տեսքով: Այսինքն՝ «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումից առաջ ադրբեջանցիները ցանկանում են էժանագին մանիպուլյացիայի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Հենրիխ Մխիթարյանի վրա՝ հույս ունենալով կանխել նրա մասնակցությունը «Ղարաբաղի» դեմ մրցավեճին:

Նշենք, որ գրառումը կատարվել է «London Is Red, Bitches» էջի ադմինիստրատորի կողմից: «Արսենալի» բրիտանացի ֆանատները, կարելի է ասել, հրապարակմանը չեն արձագանքել:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը տեղի է ունենալու Բաքվում, և ադրբեջանցիները դեռևս մի քանի ամիս առաջ սկսել էին սպառնալ հայ ֆուտբոլիստին, որ եթե «Արսենալը» դուրս գա եզրափակիչ, ապա Մխիթարյանը չի մասնակցի կարևորագույն այդ խաղին:

Թեև մրցաշարային առումով «Ղարաբաղի» հետ հանդիպումը այնքան էլ կարևոր չէ, այդուհանդերձ մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կմասնակցի այս մրցավեճին: Ավելին, ենթադրվում է, որ խաղաժամանակ ստանալու դեպքում հայ ֆուտբոլիստը կփորձի վրեժխնդիր լինել ադրբեջանցիների դրսևորած էժանագին երևույթների համար:

«Արսենալի» վերջին երկու հանդիպումներին հայ ֆուտբոլիստը խաղացել էր 90 րոպե: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Մխիթարյանին ընդմիջումից հետո փոխարինման էր դուրս բերել Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» և 16-րդ տուրի «Հանդերսֆիլդի» հետ մրցավեճերում: Այսինքն՝ Մխիթարյանը դժվար թե ունենա հոգնածության խնդիր: Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպումն «Արսենալն» անցկացնելու է դեկտեմբերին 16-ին՝ հյուրընկալվելով «Սաութհեմփթոնին»:

Բուքմեյքերներն առաջիկա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին»՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.2 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 6, իսկ ադրբեջանական թիմի հաղթանակը՝ 15 գործակցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում