Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ոճ և ճաշակ թելադրող դիզայները

– Ավարտին է մոտենում 2018 թվականը, ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար: Որո՞նք էին ձեռքբերումներն ու ձախողումները։

Այս տարին ես համարում եմ շատ հարցերում հաջողված, բայց նաեւ ծանր աշխատանքի եւ անքուն գիշերների մի տարի, որն ընդհանուր առմամբ դրական արդյունքներ է տվել: Երբեմն, հոգնածությունն այն աստիճանի անտանելի է եղել, որ ցանկություն էր առաջանում թողնել ամեն ինչ, կամ գոնե ինչ-որ մի ժամանակահատվածով մեկուսանալ եւ հանգստանալ անվերջ հեռախոսազանգերից, հանդիպումներից, քննարկումներից եւ ընդհանրապես առօրյա իրարանցումից …. բայց ինչ-որ բան ստիպել է կանգ չառնել և շարունակել, շարժվել առաջ: Կարծում եմ, որ նման պայմաններում, ինձ համար ամենաթանկը եղել է նոր կուտակված փորձը եւ ձեռքբերումները, նոր գաղափարները եւ բիզնեսի հետագա զարգացման նոր տեսլականը: Ասում են, որ տարիքի հետ գալիս է կյանքի իմաստությունը, իսկ ինձ թվում է, որ գուցե և դրա հետ մեկտեղ գալիս է «մասնագիտական իմաստությունը», թեպետ անկեղծ ասած, համոզված չեմ, որ կա նման հասկացություն: Այս առումով, կարծում եմ, որ անցնող տարում ես նույնպես դարձել եմ ավելի իմաստուն եւ ողջամիտ բոլոր առումներով, եւ դա ևս կարելի է ավելացնել քաղած դասերի ցանկին: Եվ իհարկե, այս ամենի հետ մեկտեղ չեմ կարող չավելացնել, այս արժեքավոր ձեռբերումների ցանկում իմ ընտանիքի տեսանելի եւ անտեսանելի աջակցությունը։ Նրանք մեծ ըմբռնումով եւ համբերությամբ տարել են իմ՝ այսպես կոչվող «բիզնես լեդի» կարգավիճակի բոլոր խնդիրներն ու դժվարությունները:

– Շուտով Նոր տարի է։ Ինչպե՞ս եք տոնում այն:

Ինչպես գիտեք, Ամանորը հայ կանանց մեծամասնության համար նախատոնական վազքի և իրարանցման եւս մեկ առիթ է: Ըստ ավանդույթի, մենք միշտ փորձել ենք ցույց տալ մեր խոհարարական հմտություններն ու հնարավորությունները: Այս տեսանկյունից, հայ կանանց մեծամասնությունը խոհարարական արվեստի զարմանահրաշ մեթոդներ են ցուցադրել տարիներ շարունակ`ստանալով նվազագույնից առավելագույնը: Ես անձամբ սիրում եմ ամանորի տոներին համեղ ուտեստներ պատրաստել իմ սիրելիների համար, բայց ժամանակի բացակայության պատճառով դա ինձ հաջողվում է ոչ միշտ, իսկ ավելի ճիշտ՝ հազվադեպ: Բացի այդ, ինձ համար ամանորի տոները միակ հնարավորություն է թե բիզնեսի և թե ընտանեկան հոգսերից հեռանալու և լիարժեք հանգստանալու համար: Անկեղծ ասած այս տեսանկյունից ողջունում եմ վերջին տարիներին մեզանում տարածում գտած ավանդույթը՝ ամանորի գիշերը կամ արձակուրդը անցկացնել հարազատների և մտերիմների հետ որևէ մի վայրում, լինի դա ռեստորան, ակումբ կամ հանգստյան տուն։ Համոզված եմ, որ նման վայրերում շատ ավելի ուրախ և անհոգ է անցնում նոր տարին դիմավորելու կարևոր պահը, իսկ ինչպես ասում են, տարին ինչպես դիմավորես, այնպես էլ այն կանցնի: Վերոնշյալով պայմանավորված, վերջին տարիներին մեր ընտանեկան հանգիստը կազմակերպում ենք տանից դուրս, Հայաստանում կամ էլ արտերկրում, որտեղ բնակվում են իմ և իմ ամուսնու հարազատները: Մեզ դա և թե լիարժեք լիցքաթափվելու և թե երկարաժամկետ դադարից հետո հարազատների հետ շփվելու հնարավորություն է ընձեռում:

Հավատում ե՞ք հրաշքների:

Մարդ տեսակը հրաշքները միշտ կապել ու կապում է Աստծու հետ, իսկ իմ կարծիքով ստեղծագործող մարդու համար յուրաքանչյուր օր դա հրաշք գործելու մի նոր հնարավորություն է, ուստի՝ հույսդ դիր Աստծու վրա, բայց ինքդ մի վարանիր:

– Նարինե, ո՞րն է ձեր մասնագիտությունը։

Կարծում եմ, որ այստեղ ոչ մի արտառոց բան չեմ կարող նշել: Ավարտել եմ համալսարան, ստացել եմ իրավաբանի որակավորում, որից հետո մի քանի տարի աշխատել եմ պետական համակարգում: Այդ տարիների ընթացքում դանդաղ, բայց ձևավորվել էր ներքին մի համոզմունք, որ իրավաբան լինելը իմ կոչումը չէ, և եթե չլիներ մի երջանիկ պատահականություն, ապա գուցե մինչ այսօր ես նստած կլինեի որևէ պետական մարմնի մի գրասենյակում և իրավական բնույթի փաստաթղթեր կթերթեի:

– Իսկ ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել ոճաբանի աշխատանքով զբաղվելու Ձեր ցանկությունը:

Իմ հարազատ եղբոր հարսանեկան արարողությունն էր, որի ընթացքում, առնչվելով համապատասխան մասնագետի աշխատանքների հետ, ես հստակ հասկացա, որ այդ ամենը ես կարող եմ անել ինքս՝ չզիջելով այդ ոլորտում փորձ ունեցող բազմաթիվ մասնագետների։

– Իսկ հիմա մի փոքր Ձեր գործունեության մասին։ Դատելով Ձեր բիզնեսի անվանումից, կարելի է ենթադրել, որ Դուք հարսանեկան միջոցառումների դիզայներ եք, թե՞ ոչ միայն …

Այո, ես հիմնականում ձևավորում եմ հարսանեկան արարողություններ, ներառյալ հարսանյաց սրահը, նորապսակների տները, եկեղեցիներում հարսանյաց և ամուսնության պետական գրանցման արտագնա արարողություննեըը: Վերջին տարիներին ինձ ավելի ու ավելի են սկսել դիմել տարաբնույթ կորպորատիվ արարողությունների դեկորատիվ և ծաղկային ձևավորման նպատակով: Դրանից զատ, այս տարիների ընթացքում, մեր գործարար պորտֆելին ավելացել են նաեւ հյուրանոցների եւ առևտրային ցանցերի ներքին եւ արտաքին ձևավորման պատվերները: Եվս մեկ բաղադրիչ կցանկանայի նշել։ Դրանք հայտնի երգիչ/երգչուհիների երաժշտական տեսահալովակների ձևավորվման պատվերներն են: Ինչպես տեսնում եք, բիզնեսի զարգացման ընթացքում, ենթագիտակցաբար ես դիվերսիֆիկացրել եմ դրա նեղ մասնագիտացումը, ինչն իր հերթին կոտրում է իմ ամենօրյա գործունեության միօրինակությունն ու բարձրացնում գործառնականությունը:

– Լինու՞մ է այնպես, որ պատվիրատուն ներկայացնում է Ձեզ իր մտահղացումները կամ թողնում է ամեն ինչ Ձեր հայեցողության վրա և որ դեպքում է, որ դուք Ջեզ առավել <<հարմարավետության գոտում>> էք զգում:

Այո, լինում են դեպքեր, երբ հաճախորդը այցելում է մեզ արդեն իսկ իր որոշակի պատկերացումներով և հիմնականում դա վերաբերում է երիտասարդներին, որոնք գերզարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ հանդիսանում են հասարակության առավել տեղեկացված շերտը: Սակայն պետք է նշեմ, որ դրա հետ մեկտեղ նրանց մոտ հաճախ բացակայում է վերջնական արդյունքը ստանալու համար անհրաժեշտ մարտավարական քայլերի ամբողջականությունն ու հերթականությունը: Դրանով պայմանավորված, հաճախ աշխատանքային քննարկումների ընթացքում, ծանոթանալով մեր կատարած աշխատանքների պորտֆելի հետ, նրանք թողնում են մեզ իրենց առիթի ձևավորման տեսակի և չափաքանակի որոշման հարցերը: Նման դեպքերում, հասկանալի պատճառով ես կրկնակի պատասխանատվություն եմ զգում:

– Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում կյանքում և աշխատանքի մեջ:

Բիզնեսի մեջ իմ սկզբունքները մի փոքր հնաոճ են և բարձր մրցակցության պայմաններում <<նպաստավոր>> չեն բիզնեսի զարգացման համար: Դա առաջին հերթին վերաբերում է բիզնես էթիկային և տրամադրվող ծառայությունների գնային քաղաքականությանը: Դեմպինգային գների կիրառումը և սև PR չեն մտնում իմ գործիքակազմի մեջ և կարծում եմ, որ այդ մասին գիտեն նաև իմ մրցակիցները: Ըստ իս, անկախ ամեն ինչից անհրաժեշտ է պահպանել միմյանց նկատմամբ գոնե նվազագույն փոխադարձ հարգանքը: Ընտանեկան հարաբերություններում սկզբունքները հետևյալն են. փոխադարձ սեր ու հարգանք և միայն դրանց շուրջ են պտտվում մնացած բոլոր հարցերը: Ընդհանուր առմամբ, կյանքի իմ սկզբունքները կայուն և մնայուն են. կան արժեքներ ժամանակավոր և դրանք նյութական բնույթի արժեքներն են և հոգևոր արժեքներ, որոնք չես գնի, ուստի մեկը մյուսի հետ չեմ խառնում ու կոմպրոմիսներ չեմ ընդունում:

– Նարինե, ասում են, որ ինքնատիպ ձևավորուման համար անհրաժեշտ է ունենալ բարձր ճաշակ և երևակայություն: Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրն ու նոր գաղափարների պատճառը։

Դեռ մանկուց սիրել եմ մայրիկիս հագուստների և կտորների հետ խաղալ և այդ առումով իմ բախտը բերել է նրա հագուստների բազմազանության տեսանկյունից: Տուն վերադառնալուն պես մայրս իր կտրատած հագուստների ականատեսն էր լինում, որոնք վերջում դառնում էին իմ տիկնիկների զգեստները: Կարծում եմ, որ մայրիկիս հագուստներն ու կտորները ձևելու և կարելու իմ այդ սերը ժամանակի ընթացքում զարգացրեցին երևակայությունս և հիմնեցին իմ մեջ ստեղծագործ լինելու հիմքերը: Իսկ իմ ոգեշնչման աղբյուրն իմ երեխաներն են և անսահման սերս նրանց հանդեպ։

– Ինչպիսի՞ գույներ էք սիրում կամ նախընտրում:

Ընդհանրապես իմ սիրելի գույներն են վարդագույնը, և թող զարմանալի չթվա, սևն ու սպիտակը: Իսկ աշխատանքի մեջ բոլոր գույների հետ էլ այսպես ասած <<ընկերություն>> եմ անում:

– Ո՞վ է հանդիսանում Ձեր օգնականն ու խորհդատուն, թե դուք նախընտրում էք լիակատար ինքնուրույնություն:

Դեռ մանկուց սիրել եմ գործել ինքնուրույն և այդ գիծը տարիների ընթացքում ավելի ընդգծված է դարձել: Այսօր էլ շատ որոշումներ կայացնում եմ ինքնուրույն, բայց և չեմ վարանում լսել այլ կարծիքներ: Ի վերջո, լինում են դեպքեր, երբ այսպես ասած <<կոլեգիալ>> ընդունված որոշումը միակ ճշմարիտ լուծումն է այդ իրավիճակում: Իսկ առհասարակ միակ անփոխարիների խորհրդատուն և օգնականը հանդիսանում է իմ ամուսինը, ինչը կարծում եմ շատ բնական է:

– Ո՞ր որակներն էք առավել շատ գնահատում Ձեր ամուսնու մոտ:

Փոխընբռնման ձգտումը, կյանքի փորձը, իմաստությունն ու իհարկե համբերատարությունը:

– Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ հետաքրքրում և ինչպիսի՞ մարդկանց չեք կարող հանդուրժել:

Սիրում եմ աշխատասեր ու ջանասեր մարդկանց և չեմ հանդուրժում անբաններին:

– Ունե՞ք արդյոք նվիրական երազանք կամ ցանկություն:

Այս հարցի վերաբերյալ ես միշտ լռում եմ։

– Վստահում եք արդյոք մարդկանց:

Մի ասացվածք պնդում է, որ պետք է վստահել, բայց ստուգել և մեզանում շատերը այդպես էլ վարվում են: Անձամբ ես վարվում եմ այլ կերպ. սկզբից ստուգում եմ և միայն հետո սկսում վստահել, քանզի կարծում եմ, որ վստահելուց հետո ստուգելը ինչ-որ տեղ վիրավորական է և ոչ պատվաբեր:

– Ձեզ երջանիկ և հաջողակ կին ե՞ք համարում:

Այո, ես կրկնակի երջանիկ եմ, քանզի ունեմ արտակարգ ընտանիք և սիրելի աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում