Warner Bros.-ը Գայ Ռիչիին կրկին առաջարկել է ֆիլմ նկարահանել Արթուր թագավորի մասին: Ինչպես հայտնում է Deadline-ը, ընկերությունը ներկայում բանակցություններ է վարում ռեժիսորի հետ ֆիլմը էկրանավորելու հարցով:
Ինչպես նշում է ինտերնետ-պարբերականը, Warner Bros.-ը ծրագրում է Արթուր արքայի մասին նկարահանել 6 ֆիլմ:
Սյուժետային մանրամասները դեռ չեն հրապարակվում: Թե Warner Bros.-ը ում է դիտարկում որպես գլխավոր դերերի պոտենցիալ թեկնածուներ՝ նույնպես հայտնի չէ:
Warner Bros-ի ու Գայ Ռիչիի համար նոր նախագիծը կդառնա արթուրյան լեգենդը էկրանավորելու երկրորդ փորձը: