Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Դիլիջանում «Վայենկոմի տղա» «Դավլարին» կրակել է «չափալաղի «աչոտ»-ի հետևից եկած «Սեռիի» ավտոմեքենայի վրա

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Դավիթ Հակոբյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Մարդանյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 28-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ «Վայենկոմի» տղա, «Դավլար» մականունով Դավիթ Հակոբյանը վիճել է «Սեռի» մականունով Սերգեյ Միքայելյանի հետ: Դրանից հետո Սերգեյը փորձել է հանդիպել Դավիթին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով:

Փետրվարի 11-ին, ըստ մեղադրանքի, Սերգեյը պայմանավորվել է հանդիպել Դավիթի հետ, բայց տեղն ու ժամը չեն պայմանավորվել:

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Սերգեյ Միքայելյանն իր «Նիսան» մեքենայով, որը վարում էր նրա քրոջ ամուսին Յուրին, շրջել է Դիլիջան քաղաքում՝ սպասելով Դավիթի զանգին: Նրանք մի քանի անգամ մեքենայով անցել են Դավիթի թաղամասով:

Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ այդ թաղամաս վերադառնալիս՝ Դիլիջանի Կալինինի 4-րդ նրբանցքի հատվածում Դավիթ Հակոբյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ ապօրինի պահվող հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին կյանքից զրկելու նպատակով առնվազն 6 կրակոց է արձակել նրա մեքենայի ուղղությամբ: Մեքենայի հետևի նստատեղին նստած Սերգեյը ստացել է աջ սրունքի գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքեր, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին: Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Հակոբյանն իր հանցավոր մտադրությունը՝ դիտավորյալ սպանությունը ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ ղեկին նստած Յուրին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքն ու հեռացել է դեպքի վայրից:

Առաջադրված մեղադրանքներում Դավիթ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե որևէ առնչությւոն չունի այն արարքների հետ, որ իրեն առաջադրել են: Դավիթ Հակոբյանը չի ցանկացել ցուցմունք տալ, բայց պատասխանելով հարցերին՝ հայտնել է, որ ինքը երբևէ զենք չի ունեցել: Նույնիսկ չգիտի՝ «ԱԿ» տեսակի ինքնաձիգն ինչ է իրենից ներկայացնում: Ինքը Սերգեյ Մ.-ին ճանաչում է այս գործի շրջանակներում: Նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում՝ բաղնիք մտնելիս. նա կաղում էր: Այնուհետև Սերգեյին մոտիկից տեսել է կալանավորներին տեղափոխող մեքենայում՝ դատարան գնալիս: Ինքը նրան ասել է՝ չլսես պրովոկացիաներն ու հանկարծ չմտածես, թե ես քո վրա կրակել եմ:

Դավիթ Հակոբյանը նշել է, թե դեպքի օրը գտնվել է իրենց թաղամասում: Ուժեղ ձայներ է լսել, կարծել է, թե հրավառություն է: Երբ տուն է գնացել, տեսել է, որ «ոստիկանության ողջ անձնակազմը իրենց տուն է լցվել»: Ինքն էլ լավ գիտի, Սերգեյն էլ լավ գիտի, որ իրենց միջև որևէ վեճ, թշնամություն չի եղել:

Ինքը Դիլիջանում ընդհանուր առմամբ՝ երկու տարի է բնակվել: Այդ ընթացքում ո՛չ Սերգեյին է տեսել, ո՛չ Յուրային: Վերջինիս ընդհանրապես առաջին անգամ տեսել է դատարանում:

Լազրիկը իր մանկության ընկերն է: Եթե նա մեկնումեկի հետ լուրջ վիճաբանություն ունեցած լիներ, ինքը հաստատ կիմանար: Դիլիջանում գտնվող ավտոլվացման կետը իրեն չի պատկանում… Դեպքի օրը նույնիսկ զանգել են իրեն ու հարցրել են՝ տեղյակ է՞, որ կրակոցներ են եղել: Ինքը տեղյակ չի եղել: Դեպքի պահին գտնվել է «գյուղամեջում»: Երբ տուն է գնացել ու տեսել է, որ ոստիկանները շրջափակել են իրենց տան տարածքը, թողել-հեռացել է: Ինքը չէր կարող առանց ճշտելու՝ ինչո՞ւ են իր հետևից եկել, մտնել տուն: Պետք է ճշտեր պատճառները, դրա համար էլ որոշ ժամանակ չի ներկայացել իրավապահներին: Իսկ երբ ճշտել է, ինքնակամ ներկայացել է:

Մինչ Դիլիջան գալը ինքը Ռուսաստանում է ապրել:

Դավիթ Հակոբյանն ասել է՝ ինչ վերաբերում է դեպքին նախորդող վեճին՝ ավտոլվացման կետում, ապա ինքը «էժան մենտալիտետ չունի», ավտոլվացման կետերում հերթը առաջ ու հետ գցելու պրակտիկա չունի, նման մանր-մունր հարցերով չի զբաղվում… Ավտոլվացման կետում վեճի կամ այլ հարցով իր մանկության ընկեր Լազրիկն իրեն չի դիմել: Ինքը այդ ամենը կարդացել է քրեական գործի նյութերում…

Տուժող Սերգեյ Միքայելյանը դատարանում հայտնել է, թե Դավիթ Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրից իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում դատարան տեղափոխվելու ճանապարհին՝ ոստիկանական մեքենայի մեջ: Քանի որ Դավիթին չի ճանաչել, թշնամություն էլ չի ունեցել ու չունի:

2016 թվականի փետրվարին՝ օրը չի հիշում, իր «Նիսան» մեքենայով գնացել է Դիլիջանի վերջնամասում գտնվող ավտոլվացման կետ՝ մեքենան լվանալու: Այնտեղ հերթ էր, ինքը մեքենան չի լվացել, գնացել է տուն: Մինչ այդ ավտոլվացման կետի աշխատողին հարցրել է՝ հնարավոր չի՞ իր հերթն առաջ գցել: Նա իրեն մերժել է: Ինքն էլ գնացել է տուն: Որևէ մեկի հետ չի վիճել: Լազրիկ անունով ոչ մեկին չի ճանաչում:

Դրանից մի քանի օր անց նույն մեքենայով, որի ղեկին իր փեսա Յուրան էր, առանց որևէ նպատակի շրջել են Դիլիջանում: Ինքը հետևի նստատեղին էր նստած, այդ օրը խմած էր: Շամախյան թաղամասից իջնելիս՝ «Ռենկոյի» քոթեջների մոտ, ինքը ինչ-որ դմփոց է լսել: Հասկացել է, որ կրակոց էր: Հետո զգացել է, որ ոտքը վիրավոր է: Նստատեղի տակից հանել է պահված ինքնաձիգը, լիցքավորել է ու մեքենայի պատուհանից 3-4 մենահատ կրակոցներ է արձակել օդ, որ այլևս իր մեքենայի վրա չկրակեն: Այդ ինքնաձիգը ինքը մի քանի օր առաջ էր դրել մեքենայի մեջ, որ տանի ու հանձնի իրավապահներին: Բայց այդ օրը խմած էր, դրա համար չի գնացել ոստիկանություն՝ զենքը հանձնելու: Կրակելուց հետո ինքնաձիգը նետել է աղբամանի մեջ: Ինքը չի տեսել իր մեքենայի վրա կրակողին: Յուրան էլ չի տեսել: Իր ոտքը սկսել է ուժեղ արյունահոսել ու ցավել:

Ինքը համարյա կորցրել է գիտակցությունը: Իր պահանջով Յուրան մեքենան վարել է Իջևանի ուղղությամբ: Բայց տեսնելով, որ շատ արյուն է կորցնում, գնացել է հիվանդանոց, որտեղ գտնվել է մոտ երկու շաբաթ: Իր հիվանդասենյակը հսկել են ոստիկանները: Միայն մերձավոր բարեկամներին են թույլ տվել այցելել իրեն: Պաշտպանության միջոց կիրառված գաղտնի վկայի ցուցմունքները սուտ են: Ինքը ոչ մեկին չի ասել, թե վիճել է Դավիթ Հակոբյանի հետ, ու նա է կրակել իր մեքենայի վրա: Դեպքը տեղի է ունեցել փետրվարին՝ ժամը 22-ի սահմաններում: Ինքը նստած լինելով մեքենայի մեջ՝ շատ մեծ ցանկության դեպքում էլ չէր տեսնի կրակողին: Ինքը պատկերացում չունի՝ ով է կրակել իր վրա…

Առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքում հանգել է եզրակացության, որ «ամբաստանյալ Դավիթ Հակոբյանը չի կատարել մեղսագրված արարքները»՝ ծանրացուցիչ հանգամանքում սպանության փորձն ու ապօրինի զենք ձեռք բերել-պահելը:

Ըստ դատական ակտի՝ «սույն քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները… Առկա է մեղադրանքն ապացուցված լինելու կասկած, որը հնարավոր չէ փարատել … պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ուստի պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի…»:

Դատարանը ճանաչել և հռչակել է Դավիթ Հակոբյանի անմեղությունը մեղսագրված արարքներում՝ դրանց կատարմանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Դավիթ Հակոբյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Նրան պարզաբանվել է ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը: Սակայն ամբաստանյալը թվարկված իրավունքներից կարող է օգտվել՝ միայն արդարացման դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բողոքարկվել էր գործով մեղադրող Ն. Չիլինգարյանի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանի կողմից:

Բողոքաբերները նշել են, որ առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռն անհիմն է, պատճառաբանությունները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունից:

Ըստ բողոքաբերների՝ դեպքից անմիջապես հետո Դավիթ Հակոբյանը դիմել էր փախուստի՝ դրանով իսկ թաքնվելով վարույթն իրականացնող մարմնից, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա քննությանը ներկայացել է դեպքից շուրջ մեկ ամիս անց:

Բողոքաբերների կարծիքով՝ Դավիթ Հակոբյանի մեղավորությունը գործով հաստատված է բավարար ապացույցներով, այդ թվում՝ պաշտպանության միջոց կիրառված վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքով, որը տվյալ գործով, ըստ բողոքաբերների, «միակ ու վճռորոշ ապացույցը» չէ՝ ինչպես նշվել է արդարացման դատավճռի մեջ:

Այս գործով վկաների կողմից արված՝ «բռնությունների, պաշտոնեական կեղծիքների» վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, սակայն վկաների մատնանշած հանգամանքները չեն հիմնավորվել:

Ըստ բողոքաբերների՝ Դավիթ Հակոբյանը գիտակցել է իր գործողության հանրային վտանգավոր բնույթը, նրա արարքի մահացու հետևանքը վրա չի հասել՝ դեպքի վայրից տուժողի բարեկամի վարած մեքենայի արագ հեռանալու, ինչպես նաև ամբաստանյալի կողմից արձակված ոչ դիպուկ կրակոցների հետևանքով:

Տուժողին սպանելու՝ Դավիթ Հակոբյանի դիտավորության մասին, ըստ բողոքաբերների, վկայում են կրակոցների քանակը, ուղղությունը, դեպքին նախորդող ժամանակահատվածում տուժողի և ամբաստանյալների գործողությունների բնույթը և այլն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Կ. Մարդանյան, Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան կազմով, քննելով վերաքննիչ բողոքները, որոշում կայացրեց դրանք մասնակիորեն բավարարելու մասին: Վերաքննիչ դատարանը հաստատված գնահատեց, որ Դավիթ Հակոբյանը կատարել է ոչ թե շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, այլ՝ պարզապես՝ սպանության փորձ՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների, այսինքն՝ արարք՝ ոչ թե 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այլ՝ 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը բեկանվեց:

Դավիթ Հակոբյանը մեղավոր ճանաչվեց սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Դավիթ Հակոբյանը վերջին հաշվով դատապարտվեց 9 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվեց նախնական կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ 1 տարի 8 ամիս 19 օրը, և վերջնականապես թողնվեց կրելու 7 տարի 3 ամիս 11 օր ազատազրկում:

Մինչև այս որոշման՝ ուժի մեջ մտնելը Դավիթ Հակոբյանի խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Պատժի կրման սկիզբը կհաշվվի Դավիթ Հակոբյանին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, երբ վերաքննիչ դատարանի որոշումը մտնի օրինական ուժի մեջ:

Մինչ այդ՝ մեղադրական դատական ակտը բողոքարկվել է վճռաբեկ ատյանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում