ԱՄՆ-ի հարավում եղանակային վատ պայմանները հանգեցրել են վերջին օրում մի քանի քաղաքում 1732 ավիաչվերթի չեղյալ հայտարարման: Ատլանտայի, Հյուսթոնի, Շառլոտի և Նոր Օռլեանի օդանավակայանները կաթվածահար են եղել ԱՄՆ-ի հարավային հատվածում գերիշխող անոմալ ցրտերի պատճառով:
«Նման ցածր ջերմաստիճանում մենք պարտավոր ենք ապահովել մեր աշխատակցիների անվտանգությունն ու առավելագույնս կրճատել նրանց աշխատաժամանակը»,- NBC-ն մեջբերում է օդանավակայանների ներկայացուցիչներին:
«Կրճատվում է մեր տրամադրության տակ գտնվող օդանավերի թիվը: Սաստիկ սառնամանիքի պատճառով մենք ստիպված ենք չվերթեր չեղյալ հայտարարել»,- հավելում են նրանք:
Օդերևութաբանները դեռևս որևէ կանխատեսում չեն անում եղանակի տաքացման մասին:










































