Tuesday, 09 06 2026
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Մենք բախտից չպետք է բողոքենք, այլ մեր խելքից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Պարոն Միքայելյան, հունվարի 28-ը հայկական բանակի օրն է: Հաճախ է հնչում կարծիք, որ մենք ունենք բանակում նոր մոտեցումների կարիք: Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը:

– Հայկական բանակը մանկապատանեկան տարիքից անցել է հասունացման տարիքի,  և մենք ազգովի պետք է կարողանանք փայփայել հայկական բանակը, նպաստել բանակի հզորացմանն ու ամրապնդմանը: Հայկական բանակը սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգն է: Ցավոք սրտի, նրա նման մարդը դաժանորեն գնդակահարվեց աշխարհի դեմ՝ թուրքից դաժան հայի ձեռքով: Մենք միշտ նման կարգի մարդկանց կարիքն ունենք, մենք պատմականորեն  նման զորավարների, սպարապետների ենք կորցրել ազգի ճակատագրական պահերին: Ցավոք սրտի, 21-րդ դարում էլ կրկնվեց նույնը, որքան էլ փորձեցինք զերծ մնալ նման պատմական դավաճանություններից: Մարդիկ սա պայմանավորում են ազգի ճակատագրով, բայց այստեղ խելքի հարց էլ կա. մենք բախտից չպետք է բողոքենք, այլ մեր խելքից: Բանակն ինձ համար սրբություն է…

Կարծիք է հնչում, որ մեր բանակը հիշեցնում է խորհրդային բանակը: Դուք՝ որպես բանակի ձևավորման ակունքներում կանգնած մարդ, արդյոք նկատո՞ւմ եք նման բան:

– Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, քանի որ  բանակի սպառազինությունը և ընդհանրապես ամեն ինչ խորհրդային բանակից է մնացել: Այսօր մեր հիմնական սպառազինությունը խորհրդային բանակի զենք ու զինամթերքն է, տեխնիկան, սակայն մենք պետք է գնանք բարելավման, ավելի նորմալ սպառազինություն ձեռք բերելու ճանապարհով: Թեև կարծում եմ՝ խորհրդային բանակն էլ վատ սպառազինված չի եղել: Մենք կամաց -կամաց պետք է կատարելագործվենք:

Կարծիք կա նաև, որ կռված տղաները պատերազմից հետո բանակում չպետք է աշխատեին որպես հրամանատարներ կամ սպաներ: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

– Մեր տղաներից շատերն են հրամանատար դարձել,  ովքեր կանգնած են եղել բանակի կազմավորման ակունքներում: Հիմա նրանցից շատերը  թոշակի են անցել, և բնական է, որ հիմա նոր կադրեր պետք է գան, կամաց-կամաց բանակը պետք է ավելի մարտունակ դառնա, հետևելով աշխարհի զարգացումներին՝ մենք նոր կադրեր պետք է ունենանք: Մեր բանակի սպաները սովորում են մեր զինվորական ուսումնարաններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, որտեղ լավ կադրեր են պատրաստվում, ապա վերապատրաստվում արտերկրում: Մեր բանակը կամաց-կամաց պետք է բարելավվի, համալրվի նոր վերապատրաստված սպաներով  և զինվորներով:

Պարոն Միքայելյան, ինչո՞ւ են այսօր հայ ընտանիքները խուսափում իրենց որդիներին բանակ ուղարկել, մի՞թե սա վկայություն չէ այն բանի, որ ինչ-որ բան չի ստացվել:

– Ես չեմ ուզում այդ հարցում մանրանալ, բայց մեկ բան կարող եմ ասել՝ մենք պետք է հասնենք նրան, որ հրամանատար-զինվոր հարաբերությունները հենված լինեն նվիրվածության և հավատի վրա: Մենք պետք է հասնենք նրան, որ հրամանատարը զինվորի համար  ծնող լինի և  պատասխանատվություն կրի նրա համար:

Իհարկե, անթույլատրելի դեպքեր եղել են հայոց բանակում, ինչի համար էլ ծնողներն անհանգստանում են: Մենք ազգովի պետք է հասնենք նրան, որ բանակում առկա խնդիրները վերանան, և  որ  սպաները չճնշեն զինվորին, գործի կարգուկանոնը:

Բնականաբար, խնդիրներ շատ կան, բայց դրանք  գիտակցաբար պետք է կարգավորվեն թե՛ սպայական կազմի, թե՛ զինվորների կողմից, պետք է նաև ազգովի նպաստենք բանակում  թերությունների վերացմանը, որովհետև այսօր ամենամնայուն արժեքները ազատագրված տարածքներն են, իսկ ազատագրված տարածքները և երկրի սահմանները այսօր պահում է մեր բանակը, սրբացնում, և մենք ազգովի պետք է հասնենք նրան, որ նման անօրինականություններ չլինեն:

Պարոն  Միքայելյան, բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը նախկինում է՞լ են այսքան շատ եղել:

– Մեր բանակը պետք է բարձունքի վրա լինի, որովհետև մեր պապերի դարավոր երազանքն է, մեր բանակը պետք է բարձունքի վրա լինի մեր աշխարհագրական դիրքով,  որ այսօր իրականացրինք մեր ազատամարտիկների, մեր սպարապետի և նաև շատ մարդկանց գլխավորությամբ:

Ի՞նչ եք կարծում՝ եթե պատերազմ լինի, կա՞ պայքարի նույն ոգին, ինչ արցախյան պատերազմի ժամանակ էր:

– Հայոց ոգին երբեք չի մեռնում, բայց տեսեք՝ ինչ կատարվեց այս ժամանակահատվածում. մարդիկ, ովքեր գնացին և զոհվեցին, հաշմանդամ դարձան, այդ տղաներն ու իրենց ընտանիքներն այսօր անտեսված են, հանապազօրյա հացը չեն կարողանում վաստակել: Մենք չկարողացանք մեր հաղթանակի արժեքը տեսնել, մեր իշխանությունները չթողեցին, որ մեր ժողովուրդը ազգովի գնահատի գրեթե յոթ հարյուր տարի հետո տարած մեր հաղթանակի արժեքը և արդյունքը: Այսինքն՝ զինվորը, ով այսօր ծառայում է  բանակում,  պետք է կռված տղաների նկատմամբ ակնածանք տեսներ, պետք է տեսներ, որ նրանց գոնե խոնարհաբար բարևում են, բայց այսօր, ցավոք սրտի, դասալիքները հերոս են դարձել, հերոսները՝ դասալիք, դրա համար էլ երիտասարդներն ուրիշ աչքերով են նայում: Երկրում հավատ, ոգի չկա, ժողովուրդը արտագաղթում է, բնական է՝ երբ երկրի տնտեսությունը նորմալ չէ, բանակը չի կարող հզոր լինել:

Նման բաների մասին պետք է մտածենք, իսկ ինչ վերաբերում է բանակում կարգուկանուն հաստատելուն, տեսեք՝ Արմեն Հովհաննիսյանի կարգի տղաների ոգին պետք է բարձր պահենք հենց դիրքերում և նման մարդկանց ոչ թե հետմահու պետք է  խրախուսել, այլ պետք է  խրախուսել արժեքները, ոչ թե շքանշան տալ նրանց, ում ուզում են հնազանդեցնել, այլ շքանշան տալ արժեքների վրա խարսխված:  

Հատկապես բանակում պետք է բացառել կոռուպցիան, ինչ բանակ ուզում է լինի՝ եթե կոռուպցիա կա, չի կարող նորմալ բանակ լինել: Չեմ ասում, թե մեր բանակը կաշառքի մեջ թաղված է, բայց դա էլ չպետք է լինի, զինվոր և հրամանատար հարաբերությունները պետք է լավ լինեն, ամեն ինչ պետք է  հիմնված լինի արժեքների վրա:

Բանակն ինչպե՞ս կարելի է զերծ  պահել քաղաքականացումից:

– Բանակը մի կառույց է, որ ընդհանրապես պետք է զերծ մնա քաղաքականությունից: Մեր իշխանությունները ի վերջո պետք է դա հասկանան:

Բարի ծառայություն քեզ, հայ զինվոր…

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում