Wednesday, 24 04 2024
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը

Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի 1-ը, չմոռանաք ովքեր կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքը. Մարտի 1-ի զոհի մայր

Մարտի մեկի ողբերգական իրադարձությունների զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի կալանավորմանն ընդգծեց՝ ուրախ է, որ 11 տարի անց արդարադատությունը վերականգնվում է.«Ես նայում էի Վահան Շիրխանյանի հարցազրույցը և կիսում եմ նրա դիտարկումները, երբ նա բացահայտում է, թե ում էր ձեռնտու Մարտի 1-ը։Այսինքն մենք չպետք է Քոչարյանով սահմանափակվենք, իրենից հետո նաև Սերժ Սարգսյանի հարցը պետք է լուծվի՝ իհարկե արդար դատաքննության միջոցով»։

Ալլա Հովհաննիսյանը հավելեց.«Մենք 11 տարի սպասել ենք ու հիմա վերջապես հույս է արթնացել, որ Մարտի 1-ը ամբողջությամբ կբացահայտվի։ Այսինքն կարծում եմ՝ բացահայտված է, հիմա պետք է բոլոր մեղավորները իրենց պատիժը կրեն»։

Մեր զրուցակիցն անդրադառնալով վաղը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ասաց.«Գիտեմ, որ այսօր լռության օր է, ես քարոզ չեմ իրականացնի, չեմ ասի այս կամ այն ուժին ընտրեք, բայց կոչ ունեմ։Ժողովրդին խնդրում եմ՝ ընտրելուց առաջ չմոռանաք Մարտի մեկը, չմոռանաք, թե այդ ժամանակ ովքեր կոալիցիա կազմեցին իշխանությունների հետ, ովքեր գնացին կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքը, որից հետո Մարտի 1 եղավ»։

Նրա դիտարկմամբ՝ այդ ուժերի ներկայացուցիչները ամբիոններից բարձրաձայն խոսում էին ժողովրդի մասին, բայց ոչ ոք իրականում ժողովրդի մասին չէր մտածում.« Ես շատ կուզենամ, որ ժողովուրդը լավ մտածի, հասկանա, որ ուժերն են, որ այսքան տարիների ընթացքում պայքարել են, որ ուժերն են, որ կոալիցիաներ չեն կազմել նախկին հանցագործ իշխանության հետ ու ձայնը տան այդ ուժին։ Ես միայն դա եմ խնդրում ժողովրդին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում