«ՀԺ»-ն գրում է. «Հարավային Կորեայի առաջատար կլինիկաներից մեկում ձմեռային արձակուրդների ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման ենթարկվելուց հետո Սերժ Սարգսյանը հասարակական, քաղաքական լայն շրջանակների կողմից օծվել է նոր անվամբ:
Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ հնչել է հետևյալ նախադասությունը. «Սպասում են Ցողունը ասի, որ նոր անեն»: Մեր թղթակիցը մի պահ տատանվել է, ապա ակնհայտ է դարձել, որ խոսքը Սերժ Սարգսյանի մասին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































