Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական պատգավոր Ռուբեն Հայրապետյանը իր էջն է բացել Facebook-ում:ՀՖՖ մամուլի ծառայությունից հաստատեցին, որ դա այդ կառույցի ղեկավարի պաշտոնական էջն է:
Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց Ռուբեն Հայրապետյանին, թե չի՞ պատրաստվում նա էլ, իր գործընկերներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրինակին հետևելով, ժողովրդի հետ շփվել ֆեյսբուքի միջոցով, ինչին ի պատասխան՝ ՀՖՖ նախագահն ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ ամենից, բայց եթե կնպաստի գործին, ապա ինքն անպայման կհրահանգի, որ դա կազմակերպվի:
Նշենք, սակայն, որ առայժմ էջը խիստ սակավամարդ է և աչքի չի ընկնում ակտիվությամբ: