Վիեննայում երկօրյա բանակցությունների ընթացքում ՕՊԵՔ+ի գործարքի կողմերը պայմանավորվել են նավթի արդյունահանումը կրճատել օրական 1,2 մլն բարելով՝ հայտնում է Bloomberg- ը:
Տեղեկացվում է, որ կազմակերպության անդամ երկրները 2019 թվականից նավթի արդյունահանումը կկրճատեն օրական օրական 800 հազար բարելով: ՕՊԵՔ-ի ոչ անդամ երկրները արտադրությունը կկրճատեն 400 հազար բարելով:
Ինչպես նշվել է, պայմանավորվածության մեջ բեկումը ձեռք է բերվել ՕՊԷՔ-ի անդամ չհանդիսացող Ռուսաստանի կողմից հրավիրված մի շարք երկկողմ հանդիպումներից հետո․ Ռուսաստանին հաջողվել է հաշտեցնել երկու հիմնական հակառակորդներին՝ Իրանին ու Սաուդյան Արաբիային:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Իրանը հրաժարվել Է նույնիսկ զուտ խորհրդանշական կերպով կրճատել նավթի արդյունահանումը հանուն ՕՊԷՔ+-ի գործարքի պահպանման: