Բրիտանական մամուլում սկանդալային տեսանյութ են տարածվել որոնց մասնակիցները Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներն են: Լոնդոնի ակումբներից մեկում Ալեքսանդր Լակազետը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Հենրիխ Մխիթարյանը, Շկոդրան Մուստաֆին, Մեսութ Օզիլը, Սեադ Կոլաշինացը և Մաթեո Գենդուզին ճոխ խնջույքի են մասնակցել, որտեղ եղել են նաև 70 աղջիներ:
Ֆուտբոլիստները փուչիկների միջոցով զվարճացնող գազ են շնչել և օգտագործել մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ:
Երեկույթը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին: Խնջույքին ներկա 12 ֆուտբոլիստներից շատերը գազի ազդեցության տակ նույնիսկ ուշագնաց են եղել: