Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք շոուի ընթացքում Ռուսաստանի հավաքականի բռնցքամարտիկները մենամարտ կանցկացնեն աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների հետ:
Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը, ով կմրցի Ալեքսեյ Մազուրի հետ: Հայ բռնցքամարտիկը Մոսկվայում հանդես կգա մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: Երեկոյի ընթացքում նախատեսված է անցկացնել 3 րոպե տեւողությամբ 5 ռաունդանոց 8 մենամարտ: