Google-ի փորձաշրջան անցնող աշխատակիցը սխալմամբ համացանցում թողարկել է գովազդային արշավ, որը կարող էր ընկերությանն արժենալ 10 միլիոն դոլար, հաղորդում է Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով, ընկերության աշխատակիցը «այն կոճակը չէ սեղմել» Google-ի գովազդների տեղադրման էլեկտրոնային համակարգի ցուցադրման ժամանակ:
Փորձաշրջան անցնող աշխատակցի սխալի պատճառով թեսթային գովազդային հայտարարությունը հայտնվել է ԱՄՆ-ի և Ավստրալիայի բազմաթիվ կայքերում::
Ընդ որում սխալը նկատել են միայն 45 րոպե անց:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը 48 աշխատակցի ազատել է աշխատանքից ոտնձգության մեղադրանքների պատճառով: