Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ շիհան Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, մեկնում է Բուլղարիա՝ Վարնա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-9-ը կայանալիք պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնություններին:
Ինչպես միշտ՝ այս անգամ ևս, հավաքականի մարզիկների մասնակցությունը մրցաշարին իրականացվում է անվճար:
ՀՀ Կիոկուշին կարատեի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ հավաքականին սպորտային հանդերձանքով ապահովելու համար: