Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանը ոչ-ոքի խաղաց ՀԱՊԿ-ում․ ի՞նչ գին կվճարի Հայաստանը Պուտինին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ տեղեկացրել է լրագրողներին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նշանակված ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գագաթնաժողովը, որի ընթացքում պիտի քննարկվեր կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Պատճառն այն է, որ առայժմ չի հաջողվել հասնել փոխհամաձայնության՝ կոնսենսուսի այն հարցի շուրջ, թե ո՞ր երկրի ներկայացուցիչը պիտի նշանակվի գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Հայաստանի՞, թե՞ Բելառուսի։ Ուստի որոշում է կայացվել չկրկնել Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման պատկերը, երբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չկարողացան ընդհանուր հայտարարի գան այս հարցի շուրջ, և դրա պատճառով իրադրությունը նկատելիորեն սրվեց կազմակերպության ներսում։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Պուտինն առաջարկել է «աշխատանքային կարգով» քննարկել հարցը և հետո միայն հանդես գալ պատրաստի որոշումներով։

«Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,- տեղեկացրել է Փաշինյանը։

Ընդհանուր իրավիճակը

Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ՀԱՊԿ երկրների առաջնորդները պիտի որոշեին, թե ո՞վ պիտի նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հայկական կողմի նախաձեռնությամբ այդ պաշտոնից ազատելուց հետո: Ըստ ՀԱՊԿ կանոնադրության՝ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները հերթականությամբ նշանակվում են գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Գլխավոր քարտուղարի ընտրությունը կատարվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսական այբուբենի տառերի հերթականությամբ և երեք տարի ժամկետով։ Ու քանի որ Խաչատուրովն ընդամենը մեկուկես տարի էր պաշտոնավարել, հայկական կողմը պնդեց, որ հաջորդ մեկուկես տարիներին էլ ՀՀ ներկայացուցիչը պիտի լինի գլխավոր քարտուղար։ Այս մոտեցման հետ, սակայն, համաձայն չեն Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները, որոնց հայտարարեցին, թե ՀՀ ներկայացուցիչը մնացյալ մեկուկես տարվա ընթացքում չի կարողանա արդյունավետ աշխատանք իրականացնել։ Բացի այդ, Հայաստանում ներքաղաքական վիճակն անկայուն է, Հայաստանն էլ նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում և դժվար թե դիմանա այդ «ծանրաբեռնվածությանը»։ Բայց հետո պարզվեց, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված չեն համապատասխան իրավական կարգավորումներ, թե ինչպե՞ս պիտի լուծվի այս հարցը՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Եվ Աստանայի հանդիպմանը որոշվեց Պետերբուրգի գագաթնաժողովին մշակել համապատասխան նորմեր՝ այս խնդրին օրինական լուծում տալու համար։

Պուտինը որոշեց չսրել իրավիճակը

Թե կոնկրետ ի՞նչ է խոսել Պուտինը Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանների ղեկավարների հետ՝ իհարկե, հայտնի չէ, բայց առաջին տրամաբանական եզրակացությունը Փաշինյանի հայտնած տեղեկությունից այն է, որ կազմակերպության առաջատար երկրի ղեկավարը, հասկանալով ստեղծված իրավիճակը, որոշել է լարվածությունն ավելորդ կերպով չսրել և խուսափել նոր սկանդալից, որը կարող էր ծագել այն դեպքում, եթե խնդրի քննարկումը կրկին բերվեր հրապարակային դաշտ և Պետերբուրգում էլ չհաջողվեր համաձայնության հասնել։ Սրա հետ կապված մեկ այլ հանգամանք՝ Հայաստանի ու մասնավորապես Փաշինյանի համար սկզբունքային դարձած այս հարցի քննարկումը պիտի տեղի ունենար թե՛ վարչապետի պաշտոնակատարի ու իր թիմի և թե՛ ընդհանրապես մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող համապետական միջոցառման՝ Ազգային ժողովի ընտրություններից երեք օր առաջ, և պարզ է՝ եթե Փաշինյանը պարտվեր Լուկաշենկոյի հետ «մենամարտում»՝ դա լուրջ հարված կլիներ իր հեղինակությանը և ամենայն հավանականությամբ կազդեր ընտրությունների արդյունքների ու «Իմ քայլը» դաշինքի՝ որևէ կասկած չհարուցող հաղթանակի վրա։ Եվ կասկած չկա, որ Պետերբուրգի հանդիպմանը Փաշինյանը ոչ մի քայլ չէր նահանջելու իր սկզբունքային դիրքորոշումից։ Նույնը, անշուշտ, պետք էր սպասել նաև Լուկաշենկոյից։ Իսկ ահա ընտրություններից հետո վեճի երկու կողմերի միջև փոխզիջման հասնելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն։

Ի՞նչ գին կվճարի Փաշինյանը Պուտինի «լավության» համար

«Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը ևս կարծում է, որ ՀԱՊԿ-ի հանդիպումը հետաձգելու Պուտինի առաջարկը գլխավորապես պայմանավորված է վերոնշյալ հանգամանքով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ հարցի քննարկման հետաձգումն ակնհայտորեն ձեռնտու է Փաշինյանին, քանի որ ոչ միայն հայկական կողմի պարտությունն այս վեճում, այսինքն՝ Բելառուսի ներկայացուցչի նշանակումը, այլ պարզապես Աստանայից հետո արձանագրված քաղաքական սկանդալի կրկնությունը կարող էր տհաճություններ պատճառել Փաշինյանին ընտրությունների նախօրեին։ Ու քանի որ այս վեճի նախաձեռնողն, այնուամենայնիվ, Պուտինը չէ, նա առաջարկել է հարցը քննարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո՝ Փաշինյանին մաղթելով հաջողություններ այդ ընտրություններին։

«Պարոն Փաշինյանն ամենայն հավանականությամբ կհաղթի ընտրություններին, բայց նույնիսկ եթե չհաղթի, և հարցը քննարկվի հաջորդ տարի, խնդրի ցանկացած լուծում քաղաքական մեծ ռեզոնանս այլևս չի առաջացնի Հայաստանում։ Պուտինը հասկանում է, որ ընտրությունները կարևոր են թե՛ Փաշինյանի, թե՛ Հայաստանի հեղինակության համար, բայց իր համար դա երկրորդական հարց է։ Այնպես որ, ամեն ինչ շատ հաջող դասավորվեց պարոն Փաշինյանի համար։ Ես, իհարկե, չգիտեմ՝ ի՞նչ գին նա ստիպված կլինի վճարել Պուտինին այս փոխզիջման համար։ Հավանաբար ոչինչ էլ չի վճարի կամ էլ առանձնապես ոչինչ չի վճարի։ Պուտինը լավություն արեց՝ դրա դիմաց ոչինչ չխնդրելով, բայց ես կարծում եմ՝ սա հետագայում ինչ-որ կերպ կդրսևորվի, և այս քայլը հենց դրա վրա է հաշվարկված»,- մեկնաբանեց Դրակոխրուստը։

Լուծում, որի շնորհիվ ոչ ոք չի պարտվում

Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, ինչպիսի՞ն կլինի փոխհամաձայնությունը, որին ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարներն ուզում են հասնել «աշխատանքային կարգով», Յուրի Դրակոխրուստը կարծիք հայտնեց, որ կոնսենսուսային կամ փոխզիջումային լուծումը ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը իբրև գլխավոր քարտուղարի պաշտոնակատար թողնելն է։

«Կոնսենսուսն, իմ կարծիքով, միայն մեկն է՝ պարոն Սեմերիկովը։ Նա կարող է մնալ որպես պաշտոնակատար անորոշ ժամկետով»,- նշեց Դրակոխրուստը՝ ավելացնելով, որ այս տարբերակը դուր չի գա ո՛չ Փաշինյանին, ո՛չ Լուկաշենկոյին, բայց այս դեպքում գոնե ոչ ոք չի պարտվում։ Բոլորը մի քիչ պարտվում են և բոլորն էլ մի քիչ հաղթում են։

Գլխավոր քարտուղարի պաշտոնը պատկանում է Հայաստանին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին այլ կարծիք ունի հարցի վերաբերյալ։ Ռուսաստանցի փորձագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պատկանում է Հայաստանին, և սահմանված հերթականությունը խախտելը սխալ է։ Նադեին-Ռաևսկու խոսքերով՝ Ռուսաստանն այժմ փնտրում է այնպիսի տարբերակներ, որոնք թույլ չեն տա խախտել ՀԱՊԿ-ում ձևավորված ավանդույթը։ Ռուսաստանցի մասնագետը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի հետաձգումը կապված է հայաստանյան ընտրությունների հետ։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի կապում այս հարցը Հայաստանի ներքին իրադրաձությունների հետ։ Բայց ամեն դեպքում նա համոզված է՝ եթե Հայաստանին հնարավորություն է տրվել երեք տարով ղեկավարելու կազմակերպությունը՝ այդ որոշումը չպետք է խախտվի։

«Այն պետությունը, որի ներկայացուցիչը ղեկավարում է կազմակերպությունը, իրավունք ունի որոշել՝ ով պիտի լինի գլխավոր քարտուղարի թեկնածուն։ Սա այն սուվերեն իրավունքն է, որը ոչ միայն հնարավոր չէ խլել անդամ պետությունից, այլև սխալ է։ Այդ պատճառով էլ Ռուսաստանը առաջարկել է հետաձգել հանդիպումը, որպեսզի հնարավոր լինի լուծել կազմակերպության ղեկավարի հարցը։ Բայց այն ժամկետը, որն ամրագրված է անդամ պետությանը՝ կազմակերպությունը գլխավորելու համար, պետք է պահպանվի, և չպետք է լինեն այն խոսակցությունները, թե ժամկետը պիտի կրճատվի, քանի որ Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին։ Դա սխալ է։ Ըստ իս՝ Ռուսաստանը հենց այսպես է մոտենում հարցին»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Փաշինյանը չպարտվեց

Իսկ թե ե՞րբ կլինի ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը՝ ոչ ոք չգիտի, և այս անորոշ, «կախված իրավիճակը», բելառուսցի վերլուծաբան Յուրի Դրակոխրուստի կանխատեսմամբ, կարող է շատ երկար շարունակվել։ ՀԱՊԿ-ի երկրների առաջնորդները կազմակերպության ղեկավարի հարցը կարող են քննարկել կես տարի անց, իսկ այդ վեց ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխել։ Կարող են դեպի այս կամ այն կողմ փոխվել Փաշինյանի հարաբերությունները ինչպես Լուկաշենկոյի ու Նազարբաևի, այնպես Պուտինի հետ, իսկ գլխավոր քարտուղարի հարցը կարող է կորցնել իր արդիականությունը։

Դրակոխրուստը համաձայն չէ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի այն տեսակետի հետ, որ Ռուսաստանին ժամանակ է պետք այս խնդիրը Հայաստանի օգտին լուծելու համար։ Բայց մյուս կողմից էլ նա կարծում է, որ Պուտինն ամեն դեպքում թույլ չի տա, որ Հայաստանին նվաստացնեն ՀԱՊԿ-ում։ Վերլուծաբանը չի տեսնում լուրջ հիմքեր, շարժառիթներ, որոնք կստիպեն Պուտինին այս հարցում ընդառաջ գնալ Փաշինյանին և պաշտպանել հայկական կողմի, ոչ թե Լուկաշենկոյի ու Նազարբաևի տեսակետը, բայց մյուս կողմից էլ, հայերին չվշտացնելու համար, ավելացնում է՝ Փաշինյանը համենայնդեպս չպարտվեց, ոչ-ոքի խաղաց։

«Կարծում եմ՝ այս կախված, անորոշ վիճակը կարող է շատ երկար տևել, և այն մեծ հաշվով՝ ձեռնտու է բոլոր կողմերին՝ թե՛ Փաշինյանին, թե՛ Պուտինին, թե՛ Լուկաշենկոյին։ Ի՞նչ տարբերություն՝ ով է զբաղեցնում այդ զուտ ադմինիստրատիվ պաշտոնը։ Բայց որպեսզի մեր հայ ընթերցողները չվշտանան, պետք է ասել, որ Փաշինյանը չպարտվեց։ Դա կարևոր է։ Գլխավոր քարտուղարի գործոնը լուրջ ազդեցություն չի ունենա ընտրությունների վրա։ Ես կասեի, որ այսպիսի իրավիճակում, իր վիճակում նույնիսկ ոչ ոքին պատվավոր արդյունք է։ Նա ոչ ոքի այնպիսի խաղացողների հետ, որոնք վերջին մարդիկ չեն այս աշխարհում։ Նա կարող է այս արդյունքը գրանցել իր ակտիվում։ Բոլոր խաղերում չէ, որ կարողանում ես հաղթել։ Եվ եթե Հայաստանում վերջին դատավորը հայ ժողովուրդն է, ապա միջազգային քաղաքականության մեջ, հատկապես այսպիսի հարցերում հայ ժողովուրդը չի կարող ամեն ինչ որոշել, չի կարող ինչ-որ բան պարտադրել ո՛չ Պուտինին, ո՛չ Լուկաշենկոյին, ո՛չ էլ Նազարբաևին։ Սա նուրբ, դիվանագիտական խաղի հարց է։ Փաշինյանը չունի ջոկեր կամ հաղթաթուղթ իր գրպանում, որոնցով կարող է խփել ցանկացած խաղաքարտի, բայց իմ կարծիքով՝ Փաշինյանը վատ չխաղաց այս խաղը»,- իր խոսքը եզրափակեց Յուրի Դրակոխրուստը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում