Ավստրալիայի հյուսիսում կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա տղայի վրա: Ողբերգությունը տեղի է ունեցել Կակադու ազգային պարկում:
Մի քանի դեռահաս լողում էին արհեստական լճում, որը գոյացել էր այդ շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Անսպասելիորեն նրանցից մեկի վրա հարձակվել է կոկորդիլոսն ու կծել նրա թևը: Երեխան կարողացել է արագորեն դուրս գալ ջրից, և այդ ժամանակ կենդանին ճանկել է մյուսին՝ քարշ տալով լճի հատակը:
Արգելոցի հսկիչները սպանել են 2 կոկորդիլոսների, սակայն մարդկային մարմնի մնացորդներ չեն հայտնաբերել՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կորած տղայի որոնումները շարունակվում են, սակայն ոստիկանները նրան ողջ գտնելու հույս չունեն:








































