Reddit-ի օգտատերը հայտնել է LTE ցանցում iPhone XS-ի աշխատանքից իր դժգոհության մասին։ Այդ պատճառով նա վաճառել է իր հեռախոսը և գնել iPhone X։
Օգտատերը մասնավորապես դժգոհ է եղել մետրոյում կապի որակից։ Նա նշել է, որ iPhone X-ի օգտագործումը ավելի հարմար է եղել։ Այն խնդիրներ չի ստեղծում համացանցին միանալիս, ինչը չի կարելի ասել XS-ի մասին։
Օգտատերը ենթադրել է, որ խնդիրը սարքի մոդեմի մեջ է․ XS-ի մոդեմը Intel-ից է, X- ինը՝ Qualcomm-ից: Նոր սմարթ հեռախոսների այլ օգտատերեր ևս հայտնում են համացանցին միանալու հետ կապված խնդիրների մասին։