Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախընտրական պայթյուն

Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության նախկին պետ, Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը նախօրեին ընդունել է ընտրակաշառքի գործով իրեն առաջադրված մեղադրանքը, կապված դեռևս 2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանը ծագած հայտնի «Զիբիլիքս» անունը ստացած գործի հետ: Անտոնյանն ընդունել է մեղադրանքը, որպեսզի տեղի ունենա արագացված կարգով դատաքննություն: Նա ասել է, թե իր վրա այդ հարցում չի եղել որևէ ճնշում և որոշումը կայացրել է իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:

Այդպիսով, 2017 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությանն աղմուկ հանած ընտրակաշառքի գործը բացահայտված է և սա նախընտրական շրջանում իսկապես պայթյունի դեր ունի ՀՀԿ-ի համար: Կրկնենք, խոսքն ի վերջո Հանրապետական կուսակցության ներկայացուցչի խոստովանության և մեղքն ընդունելու մասին է կամ, այլ կերպ ասած՝ այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: Երբ նախկին իշխող կուսակցությանը ուղղվում են այդպիսի մեղադրանքներ, որպես կանոն բերվում է հակափաստարկ, թե չկա ներկայացվող գեթ մեկ փաստ: Եվ ահա փաստը, այն էլ ինչպիսի: Եվ այս իմաստով, իհարկե, առաջանում են նաև հաջորդական հարցերը, կապված այն հանգամանքի հետ, թե ընտրակաշառքի գործը մինչև ուր պետք է խորանա կամ բարձրանա: Հրայր Անտոնյանն ընդունել է մեղադրանքը, սակայն ակնառու է մի բան, որ նա չէր կարող գործել առանց քաղաքական հովանու: Եվ ուրեմն խնդիրը նաև այդ հովանին բացահայտելն է կամ, այլ կերպ ասած՝ խնդիրը կուսակցության իրավական պատասխանատվության հարցը ամբողջացնելն է: Այլապես կարող է ստացվել հմուտ մարտավարություն, երբ մեկը կամ մի քանիսը ընդունում են, որ ընտրակաշառք են բաժանել, սակայն ընդունում են, խոստովանում են հենց այն բանի համար, որպեսզի գործի քննությունը հենց իրենց վրա էլ կանգ առնի և չշարունակվի արդեն կուսակցական ամբողջ հիերարխիայով, բերելով շղթայական ռեակցիայի:

Ի վերջո, միայն շղթայի մեջ հնարավոր կլինի խոսել գործի ամբողջական բացահայտվածության մասին, որովհետև այդ շղթայական ռեակցիան ըստ էության կարող է հանգեցնել այնտեղ, որ Հանրապետական կուսակցությունն ընդհանրապես համարվի ապօրինի կուսակցություն և զրկվի ոչ միայն ներկայիս ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, այլ ընդհանրապես առաջիկա առնվազն մի քանի տարիներին քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Ի դեպ, դա, թերևս, լավագույն տարբերակը կլինի նաև հենց կուսակցության համար, քաղաքական քավարանի և ռեաբիլիտացիայի տեսանկյունից, եթե, իհարկե, գոնե այժմ՝ իշխանությունից հետո, այդ ուժին հետաքրքրում է քաղաքականությունը, և ոչ թե նեղ անձնական կամ խմբային շահեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում