shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հունվարի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշալույս գյուղի գյուղամիջյան ճանապարհով ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, գետնին ընկած, ում էլ տեղափոխել են էջմիածին բժշկական կենտորն:
Բժշկական կենտրոնից shamshyan.com-ին հայտնել են, որ տեղափոխված տղամարդը, որը կլիներ մոտ 45-50 տարեկան, մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում