Tuesday, 23 04 2024
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»

«Հանցագործների բանդան» բացահայտվում է. Նիկոլ Փաշինյանը անցնում է հարձակման

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին՝ ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի, տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Այս գործի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մեկ ամիս առաջ՝ խորհրդարանի ամբիոնից, իհարկե՝ առանց անուններ նշելու։ Դեռ այն ժամանակ մամուլը գրեց, որ աննախադեպ կաշառքի գործով ֆիգուրանտը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն է։ Վարչապետը մեկ ամիս առաջ ասում էր, որ արտերկրից սպասում են մի փաստաթղթի՝ գործը վերջնականապես փաթեթավորելու համար։

Նիկոլ Փաշինյանի նշած «բարաթը», ըստ ամենայնի, ստացվել է, ու Արամ Հարությունյանի հանցագործության մասին հրապարակայնացվեց արդեն այսօր՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին։ Իհարկե, քիչ հավանական է, որ փաստացի լուծարված խորհրդարանի պատգամավորները քարոզարշավի թեժ պահին կկտրվեն իրենց տարածքներից ու կհավաքվեն նիստի՝ իրենց գործընկերներից մեկին իրավապահներին հանձնելու նպատակով։ Թերևս այս հանգամանքը քիչ է հետաքրքրում նաև իշխանություններին, որովհետև դեկտեմբերի 24-ին այս խորհրդարանի լիազորություններն ավարտվում են, ու Արամ Հարությունյանը կկալանավորվի որպես շարքային քաղաքացի, որը կատարել է ծանր հանցագործություն։

Այսօր Արարատի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ խորհրդարանում հարցի քննարկման համար անհրաժեշտ քվորում չապահովվի՝ նշելով. «Կարող է նման բան լինի, քանի որ, ըստ էության, ԱԺ մեծ մասը Արամ Հարությունյանի խմբակցության պատգամավորներ են և կարող են բոյկոտել, չներկայանալ ԱԺ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու կապակցությամբ»։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԱԺ բոլոր պատգամավորները կներկայանան խորհրդարան ու չեն խոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին, բայց անգամ հակառակ դեպքում Արամ Հարությունյանի կալանավորումը կհետաձգվի, սակայն ի վերջո կկայանա։ Անդրադառնալով բացահայտված փաստերին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Առնվազն հարց է ծագում՝ այդ նախարարը, որ կաշառք է վերցրել, այդ 14 մլն-ը վերցրել է, դրել գրպանն ու ազատ պտտվե՞լ, թե՞ այդ կաշառքներն ավելի վերև են հոսել կամ չեն հոսել»:

Այսօր պաշտոնապես հաստատվեց նաև տեղեկությունն այն մասին, որ դատարան է ուղարկվել Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի գործը՝ բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի հատկանիշներով։

Հիմա շատերը կարող են ասել, որ Նիկոլ Փաշինյանն այս գործերը խնամքով պահել էր դրանք ընտրությունների ժամանակ որպես հաղթաթուղթ օգտագործելու համար։ Գուցեև այդպես է, սակայն դրանում չկա որևէ դատապարտելի արարք կամ գործողություն, որը հակասության մեջ է մտնում քաղաքական տրամաբանության ու օրինաչափությունների հետ։ Ի վերջո, գործ ունենք կատարված հանցագործությունների հետ, որոնք բացահայտվել են գործող կառավարության ջանքերով։

Հատկապես Արամ Հարությունյանի գործը յուրօրինակ կոռուպցիոն խաչմերուկ է, որի ճանապարհներն անկասկած տանում են ընդհուպ մինչև Ռոբետ Քոչարյան ու Սերժ Սարգսյան։ Հայաստանում հնարավոր չէ նման ծավալի կաշառակերություն ու կոռուպցիա առանց պետության առաջին դեմքերի գիտության։ Այս հարթության վրա անշուշտ այս գործը իրավաքաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու՝ մանավանդ որ նույն Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա արդեն կալանավորված է Ռոբերտ Քոչարյանին մերձավոր մեկ այլ գործարար՝ Սամվել Մայրապետյանը, որը նույնպես, ըստ ամենայնի, կոռուպցիոն մեծ գործարքի խաչմերուկ է։

Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է հատկապես այս երկու գործերի քաղաքական ենթատեքստը։ Երբ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀԿ-ն «հանցագործների բանդա» է, այդ կուսակցության հրապարակային դեմքերն իսկական վայնասուն բարձրացրին՝ խոսելով Հիտլերի ուրվականի ու քաղաքական հետապնդումների մասին։ Արամ Հարությունյանի գործն ըստ էության Փաշինյանի հաղթաթուղթն է, որը ցույց է տալիս, որ հեղափոխության թիմի հնչեցրած հրապարակային գնահատականները միանգամայն տեղին են, ու ՀՀԿ-ն իրապես տանիք է եղել հանցագործների, կոռուպցիոներների համար ու այսօր էլ հանդես է գալիս ռևանշիստական դիրքերից՝ պաշտպանելով հին համակարգի «անձեռնմխելիության», ալան-թալանի իրավունքը։

Արամ Հարությունյանը եզակի դեպք չէ, նա հավաքական կերպարն է, նախկին քրեաօլիգարխիկ համակարգի այցեքարտը։ Հենց այս ուղերձն է հասարակությանը փոխանցում Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչը միանգամայն բնական է։

Մյուս կողմից՝ եթե հեղափոխությունից անգամ յոթ ամիս անց «հանցագործ բանդան» կարողանում է անարգել մասնակցել ընտրություններին ու գուցե նաև ներկայացված լինել ապագա խորհրդարանում՝ սա արդեն Փաշինյանի թիմի թուլության կամ «հարմար» ընդդիմություն ունենալու ցանկության մասին է խոսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում