Այսօր ռոբոտատեխնիկայի զարգացումը անդադար առաջ է շարժվում: Facebook-ը չի զիջում այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններին և նույնպես սերտորեն ուսումնասիրում է այս հարցը:
Սակայն Facebook-ը որոշել է շեղվել մեծամասնությունից և գնալ այլ ճանապարհով: Ընկերությունը որոշել է զբաղվել այսպես կոչված «փափուկ ռոբոտաշինությամբ»՝ «կոշտ» կառուցվածք չունեցող ավտոմատացված համակարգերի ստեղծմամբ:
Անցյալ տարվա ընթացքում ընկերությունը ներգրավել է «փափուկ ռոբոտաշինության» մասնագետների՝ ձգտելով բացառել նախագծերի մասին ինֆորմացիայի արտահոսքը:
Աղբյուրի տվյալներով, խոսքը ճիճուներ կամ գլխոտանիներ հիշեցնող ռոբոտների ստեղծման մասին է, որոնց կառուցվածքի առանձնահատկությունները հնարավորություն կտան կատարել այն աշխատանքները, որոնք մյուս սարքավորումները չեն կարողանում անել:
«Նրանք կարող են փափուկ և փխրուն բեռներ տեղափոխել, առանց դրանք վնասելու, անցնելու իրենց չափերից ավելի փոքր անցքերով: Դրանք իդեալական են անձնական օգնականի, բժշկության և վիրաբուժության, փրկարարական գործողությունների իրականացման համար»,- հավելել է աղբյուրը: