Thursday, 25 07 2024
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո
Կիպրոսի ԱԳՆ-ն նշանակալի քայլ է համարում ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ
«Ընդդիմության հաղթանակը Վրաստանը երկրորդ ճակատ կդարձնի Ռուսաստանի դեմ». Կոբախիձե
14:00
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
13:50
ԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով
Հաստատվեց մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների առկայության մոնիթորինգային ծրագիրը
Կառավարությունը հաստատեց՝ Արմավիրում «Թումո» կենտրոն կկառուցվի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
13:10
Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Հայաստանում գալու է ռևանշիստ սերունդ
12:50
Թրամփը քննադատել է Հարրիսին
Վրաստանում նոր աղմկոտ քրեական գործեր են սպասվում. «սև-սպիտակ» պայքարը ավելի կտրուկ կդառնա
Մեքենան հեռահար լույսերով վարելու համար վեճն ավարտվել է դանակահարությամբ
Միջանկյալ փաստաթուղթը Բաքվի համար վթարային ելք է. Երևանը չպետք է համաձայնի դրան
12:10
Նավթի գները նվազել են- 24/07/24
Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացություն թիվ 62202919 քրգործով մաս III
ՀԱՄԱՍ-ը Նեթանյահուին մեղադրել է հրադադարի շուրջ գործարք չկամենալու մեջ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Թուրքիայում հայտնել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 70-ից ավելի մարդու ձերբակալության մասին
11:20
Հակաիսրայելական ցույցերը «Իրանի օգտակար ապուշներն են». Նեթանյահու
Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:50
Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսի առջև ելույթում խոստացել է «լիակատար հաղթանակ» տանել Գազայում և քննադատել է ցուցարարներին
Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձին Վրաստանը հանձնել է Հայաստանին
Գյումրու բնակչուհու սպանության հանգամանքները պարզվել են․ կալանավորվել է վերջինիս փաստացի ամուսինը
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
10:10
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը
Ռուս-հայկական հարաբերությունների «ճշմարտության պահը». ինստիտուցիոնալ ընդդիմությունը կգայթակղվի՞
Վայոց ձորում մեքենան շուռ է եկել․ կա տուժած
09:40
Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում

Հայամետ լոբբին կստիպի Բաքվում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին խոստանալ, որ ԱՄՆ-ը զենք չի վաճառի Ադրբեջանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հետաձգել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում նախագահ Թրամփի կողմից առաջադրված Էր Լիցենբերգերի (Earle Litzenberger) թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը։

Հայ դատի հանձնախումբը ողջունում է

Հանձնաժողովը քննարկել է 19 երկրներում ԱՄՆ դեսպանների նշանակման հետ կապված հարցեր, և միայն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի քվեարկությունն է հետաձգվել։ Պատճառը սենատորների անհանգստությունն ու մտավախությունն է, որ ինչպես նախորդ ամիս հայտարարել էր Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ Հարավային Կովկաս այցելած Ջոն Բոլթոնը՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է զենք վաճառել Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմին, որը գնալով ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի է դառնում Լեռնային Ղարաբաղի հայության և Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այս որոշումը՝ նշելով, որ Լիցենբերգերի թեկնածության հաստատման հետ կապված լսումները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի։

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1507017925-8449.jpeg

«Մենք ողջունում ենք այս որոշումը, քանի որ այն հնարավորություն կտա Կոնգրեսին ավելի լավ վերահսկել մեր երկրի՝ գնալով ավելի վտանգավոր դարձող հարաբերությունները Ադրբեջանում իշխող ագրեսիվ ու վտանգավոր ալիևյան ռեժիմի հետ՝ մասնավորապես նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի վիճահարույց առաջարկության լույսի ներքո, թե Միացյալ Նահանգները զենք է վաճառելու Բաքվին»,- հայտարարել է Վաշինգտոնում գործող Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ավելացնելով, որ Հայ դատի հանձնախումբը միանում է Սենատի ընկերներին, որոնք փորձում են հստակություն մտցնել այս հարցում և հատկապես Ալիևի ռեժիմի հետ հարաբերություններում, որը գնալով ավելի ագրեսիվ է դառնում Արցախի և Հայաստանի նկատմամբ, ատելություն է քարոզում ամբողջ հայության հանդեպ, սև ցուցակներում է ընդգրկում Արցախ այցելած ամերիկացի օրենսդիրներին, մերժում է Ռոյս-Էնգել առաջարկները շփման գծում անվտանգության մակարդակը բարձրացնելու մասին, և սպառնում է խոցել այն քաղաքացիական ինքնաթիռը, որը օդ բարձրանա Ստեփանակերտի օդանավակայանից։

Մենենդեսի ազդեցիկ դերը

Սենատում տեղի ունեցած լսումների ժամանակ հատկապես ակտիվ է եղել ամերիկահայ համայնքի մտերիմ բարեկամներից մեկը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ամենավարկանիշային կամ այլ կերպ ասած՝ առաջատար դեմոկրատ Բոբ Մենենդեսը, որն իր հարցադրմամբ ստիպել է Լիցենբերգերին խոստանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հռետորաբանության դեպքում կոչ կանի Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ սպառնալիքներից, որոնք սրում են իրավիճակը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում։

Մենենդեսի հարցին, թե չպե՞տք է արդյոք Միացյալ Նահանգները կրճատի օգնությունը Ադրբեջանին անվտանգության ոլորտում՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով, Լիցենբերգերը պատասխանել է, որ պետքարտուղարությունը շատ զգույշ է լինելու Ադրբեջանին որևէ տեսակի օգնություն տրամադրելուց և նախ համոզվելու է, որ այդ օգնությունը չի վնասի կամ չի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Էրլ Լիցենբերգերը, հոկտեմբերի 4-ին ելույթ ունենալով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ, հայտարարել էր, որ 34 տարի ծառայելով դիվանագիտական կորպուսում՝ իր ողջ կյանքը նվիրել է ամերիկյան արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտպանությանն ու ամերիկյան արժեքների տարածմանը, և խոստացել էր դեսպան նշանակվելու դեպքում սերտորեն համագործակցել թե՛ հանձնաժողովի և թե՛ Կոնգրեսի բոլոր անդամների հետ։

Կրթված ու բազմափորձ դիվանագետ

Էրլ կամ Լի Լիցենբերգերն իսկապես հարուստ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, բայց որ ամենաուշագրավն է այս պարագայում՝ նա սերտորեն կապված է եղել ոչ միայն դիվանագիտության, այլև ռազմաքաղաքական, ռազմարդյունաբերական ոլորտի հետ։ Ներկա պահին նա զբաղեցնում է պետքարտուղարության Քաղաքական-ռազմական հարցերի Բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը։ Էրլ Լիցենբերգերը եղել է նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսելում) ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը (2014-2017 թթ․), ԱՄՆ դեսպանը Սերբիայում (2010-2013 թթ․) և Ղրղըզստանում (2006-2009 թթ․)։ 2013-2014 թթ․ Էրլ Լիցենբերգերը եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալը։ Աշխատել է նաև Ղազախստանի, Բուլղարիայի և Ալժիրի ամերիկյան դեսպանություններում և Մարսելի գլխավոր հյուպատոսությունում։

Նախարարի խորհրդականի դիվանագիտական աստիճան ունեցող Լիցենբերգերը պատմության բակալավրի աստիճան է ստացել Միդլբերիի քոլեջում, հետո ավարտել է Միացյալ Նահանգների բանակի ռազմական քոլեջի (The United States Army War College) Ռազմավարական հետազոտությունների բաժնի մագիստրատուրան։ Անգլերենից բացի՝ տիրապետում է նաև ֆրանսերենին, ռուսերենին, բուլղարերենին և սերբախորվաթերենին։

Թույլ չտալ ամերիկյան զենքի վաճառք Ադրբեջանին

Այսպիսով, ինչպես տեսնում ենք՝ նախագահ Դոնալդ Թրամփն ամենևին էլ պատահական մարդու չի ընտրել՝ որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան, և ամերիկացի սենատորների մտահոգություններն այս առումով անհիմն չեն, քանի որ Լիցենբերգերի նշանակումն ամբողջովին տեղավորվում է Բոլթոնի հայտարարությունների և ընդհանրապես Թրամփի ռազմաքաղաքական դիվանագիտության տրամաբանության մեջ, որի առաջնահերթ ուղղություններից մեկը հենց ամերիկյան զենքի լոբբինգն է ամբողջ աշխարհում և ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը զենքի շուկայում։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089399.jpg

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ևս պատահական չի համարում Բաքվում Միացյալ Նահանգների նոր դեսպանի ընտրությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ Լիցենբերգերը որոշակի կապ է ունեցել ռազմական ոլորտի հետ և ոչ միայն սովորել, այլև աշխատել է ամերիկյան բանակի ռազմական քոլեջում։

Իսկ ընդհանրապես Լիցենբերգերի նշանակման հետ կապված խնդիրը, Սուրեն Սարգսյանի մեկնաբանությամբ, մի քանի բաղադրիչ ունի, որոնցից մեկն այն է, որ Թրամփի խորհրդական Բոլթոնն իր տարածաշրջանային այցի ընթացքում մի քանի հայտարարություններ արեց, որոնք ընդունելի չեն Ամերիկայի հայ համայնքի համար։ Խոսքը, մասնավորապես, այն հայտարարության մասին է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու և Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումն արգելող 907-րդ բանաձևը (Section 907) շրջանցելու հնարավորությունները։ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ամերիկահայ համայնքը, հայկական լոբբիստական կազմակերպությունները ամենայն հավանականությամբ, որոշ ազդեցություն ունեցել են Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի հարցով քվեարկության հետաձգման գործում, և դրա մասին են վկայում թե՛ Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը, թե՛ աշխատանքի ոճն ու ձևաչափը։

«Բոլորի համար ակնհայտ է, որ եթե ամերիկյան զենքի վաճառքի սահմանափակումները հանվեն՝ դրանից կարող է օգտվել բացառապես Ադրբեջանը, քանի որ դրանք թանկարժեք զինատեսակներ են, և Հայաստանը այդքան ֆինանսական հնարավորություններ չունի օգտվելու այդ առաջարկից։ Եվ սա, բնականաբար, ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից դիտարկվել է որպես նոր մարտահրավեր Հայաստանի համար, որովհետև Ադրբեջանը զենք է ձեռք բերում տարբեր պետություններից, իսկ Հայաստանը կարող է զենք ձեռք բերել միայն ռուսական շուկայից, որն ավելի էժան է մեզ համար, և այլ շուկաներն էլ, օրինակ՝ թուրքական, պակիստանյան կամ իսրայելական շուկաները մեզ համար բաց չեն։ Իհարկե, սա մտահոգությունների տեղիք է տվել հայ համայնքին, և հայ համայնքը որոշել է, որ այնպես պիտի ծավալի իր քաղաքական գործունեությունը Վաշինգտոնում, որպեսզի կարողանա թույլ չտալ ամերիկյան զենքի վաճառքն Ադրբեջանին։ Իսկ դա հնարավոր է անել 907-րդ բանաձևի պահպանման միջոցով։ Բնականաբար, Բոլթոնի նշված հայտարարություններից հետո կարևոր աշխատանք ունի անելու Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը, և, իհարկե, մեր համայնքն այդ հնարավորությունը բաց չի թողնելու Սենատում հարցեր ուղղելու դեսպանի թեկնածուին և համոզվելու, որ Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, զենք չի վաճառելու Ադրբեջանին, և այդ գործարքներն առաջնահերթություն չեն լինելու նոր դեսպանի համար»,- մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում