Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը` Խորխե Մեսսին մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Լեոն կարող է ՊՍԺ տեղափոխվել:
«Լսել եմ այդ մասին, բայց չեմ կարող ասել, թե ինչն է առիթ հանդիսացել նման լուրերի համար: Այժմ Լեոն «Բարսելոնա»-ի խաղացող է: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թվականը և նա մտադիր չէ ՊՍԺ տեղափոխվել:
Մեզ համար մեծ պատիվ է, որ փարիզյան ակումբը հետաքրքրված է որդուս ծառայություններով, բայց մենք այդ ուղղությամբ չենք մտածում: Միակ իրականությունն այս պահին «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիրն է, և մենք չենք ցանկանում մտածել որևէ այլ ակումբ տեղափոխության մասին»,- ասել է Մեսսի-ավագը:










































