Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Ժողովուրդը արժանի հակահարված պետք է տա քաղաքական մերժվածներին ու ազգային շահերի դավաճաններին

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը:

– Պարոն Մարկոս, դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Ի՞նչ սպասելիքներ կան։ Իսկապես ներդրումների հոսքի ականատես կլինե՞նք եկող տարի։

– Նախ ուզում եմ նշել, որ յոթ ամիս առաջ հայ ժողովուրդը առանց չափազանցության իսկական սխրանք կատարեց։ Գիտակցելով, որ հայրենիքը վտանգի մեջ է, մարդիկ կարողացան խաղաղ ցույցերով և քաղաքացիական անհնազանդության այլ ժողովրդավարական գործողություններով ցնցել երկիրը, բողոքի ակցիաների ալիք բարձրացնել և հարկադրել հակաժողովրդական կլանին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ (որի վարկանիշը վերջին ժամանակներս պլինտուսից ցածր էր իջել, բայց որը, սակայն, ամեն ինչ անտեսելով, Սահմանադրությունը հարմարեցրել էր իրեն՝ մտադիր լինելով անժամկետ իշխել Հայաստանում), քաշել պոչն ու հրաժարական տալ։ Սերժ Սարգսյանը պետության մասին չէր մտահոգվում, այլ փրկում էր սեփական կաշին ու իր գողացված միլիոնները։

Հայաստանում բռնկված աննախադեպ իրադարձությունները 2018 թվականի ապրիլին, որից առաջ թվում էր, թե Սերժ Սարգսյանի և իր մանկլավիկների իշխանությանը ոչինչ չի սպառնում, կարելի է ասել՝ նոր, բարդ, բայց անհրաժեշտ նոր մեկնարկ էին երկրի մաքրման, քրեաօլիգարխիկ ռեժիմից դուրս բերելու ճանապարհին, որտեղ երկիրը հայտնվել էր 1990-ականների վերջից։

Սկզբում ժողովրդական զանգվածների ճնշման տակ ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որը հասցրել էր նախագահից վարչապետ դառնալ, իսկ դրանից կես տարի անց արձակվեց կոռումպացված հակաժողովրդական խորհրդարանը։

Շուրջ 20 տարի հայ ժողովուրդը միմյանց փոխարինող ամբիցիոզ բռնապետներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատանդն էր։ Մարդիկ տարիներով դիմանում էին ազգային արժանապատվության ստորացմանը։ Բանը հասել էր նրան, որ սարգսյանական ռեժիմը իր ողջ ուժով փորձելով իր հանցավոր իշխանությանը լեգիտիմություն հաղորդել և երկարաձգել իր հակաժողովրդական իշխանությունը՝ վերաձևել էր Հայաստանի պետական իշխանական համակարգը։ ՀՀԿ-ն, որի ակունքներում ժամանակին կանգնած էր իսկական հայրենասեր Աշոտ Նավասարդյանը, արագ վերածվել էր «սուպեր էլիտար» կազմակերպության, իսկ խորհրդարանը վերածվել էր Հռոմի Կոլիզեի նման մի բանի, որտեղ գործում էին միայն բիրտ ուժի վայրի օրենքները, հայկական քրեական և կիսաքրեական «հեղինակությունների», բանակի բոս-գեներալների ու օլիգարխների մեթոդները։ ՀՀ Ազգային ժողովում գլխավոր տիկնիկավարը հենց ՀՀԿ-ն էր, և փաստացի բոլոր որոշումները ընդունվում էին միայն նրա ցանկությամբ ու թույլտվությամբ։

Ինչ վերաբերում է ներդրումներին, այո՛, ներդրումներ կլինեն, պարզապես ներդրողները սպասում են խորհրդարանական ընտրությունների ավարտին։ Ներդրողն ուզում է տեսնել կայունություն։

Պարոն Մարկոս, կարծում եք՝ Ձեր գործով նո՞ւյնպես պատասխանատվության կանչվողներ կլինեն։ Դուք նշում էիք, որ նախկին երկու նախագահներն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Կարծում եք՝ Ձեզ կհաջողվի՞ հետ բերել ձեզնից խլվածը։

– Նորից պնդում եմ, որ պետք է նրանք պատասխանատվության կանչվեն։

Ֆորմալ առումով Հայաստանը պահպանել էր պետական իշխանության բոլոր ատրիբուտները՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն, դատական իշխանություն, գլխավոր դատախազություն և այլն, սակայն իրականում բոլոր պետական ինստիտուտները ուղղորդում էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կլանները։ Պետական կառավարման այդ արատավոր համակարգը սպասարկում էր միայն Հայաստանի կառավարիչներին։ Նրանք ամբողջությամբ բաժանել էին հանրապետությունն իրենց թիմերի միջև։ Ազդեցիկ կառավարիչների ու օլիգարխների «հզոր» խումբը փաստացի տեր ու տնօրինություն էր անում Հայաստանում՝ անխնա շահագործելով այն։ Կեղծավոր կերպով խոսելով հասարակ ժողովրդի նկատմամբ ուշադրության մասին՝ այդ հանցագործները լցնում էին սեփական գրպանները և թալանում ժողովրդին։ Նրանք հարկատուների գումարները տեղափոխում էին օտարերկրյա օֆշորներ ու բանկեր՝ գնելով այնտեղ շքեղ անշարժ գույք։ Անզուսպ կերպով հարստանալով ժողովրդի հաշվին՝ մնացած քաղաքացիներին մատնել էին աղքատության, որի հետևանքով զանգվածային արտագաղթ էր տեղի ունենում երկրից։

Հայաստանում վերոնշյալ բռնապետների կառավարման տարիներին ծաղկում էին այնպիսի վատ երևույթներ, ինչպիսիք են ուրիշի սեփականության զավթումը, իշխանության համար ոչ հաճելի, իրենց ճանապարհին կանգնած անձանց կոմպրոմատների օգնությամբ չեզոքացումն ու ֆիզիկական հեռացումը, օլիգարխների մենաշնորհների հաստատումը։ Շատերն են հիշում Սաշիկ Սարգսյանի «սխրանքները», որին այլոց ունեցվածքը խլելու անօրինական գործողությունների պատճառով կնքել էին «Սաշիկ 50 տոկոս» անվամբ։ Բայց ամեն ինչին վերջ կա, և այդ վերջն այսօր եկել է։

– Ըստ Ձեզ՝ այս բոլոր խնդիրներն ընտրություններից հետո լուծում կստանա՞ն։

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կանխորոշեն երկրի հետագա զարգացումն ու ճակատագիրը։ Արդար ու ազնիվ էլեկտորալ գործընթացը կոչված է դառնալու Հայաստանի նոր իշխանությունների ստեղծման չափանիշը։ Այն իշխանության, որին պետք է ընտրի հայ ժողովուրդը, և որը իրականում հաշվետու կլինի իրեն։

Առաջիկա ընտրությունները, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, պետք է անցնեն արդար, առանց տարբեր «բարերարների» և գլխավոր տիկնիկավարների, ընտրակաշառքների, որոնք վերջին տարիներին Հայաստանը վերածել են սեփական «ֆազենդայի»՝ վստահ լինելով, որ դա հավերժ է լինելու։

Հայաստանի իրական հայրենասերները՝ ժողովրդական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդար ընտրությունների համոզված կողմնակիցներն են։ Միայն այդպիսի ընտրությունները հնարավորություն կտան Հայաստանում ձևավորելու նոր ժողովրդական իշխանություն։

– Որքանո՞վ է այսօր հայկական Սփյուռքը պատրաստ աջակցելու օրվա իշխանությանը։

– Հայկական Սփյուռքն ամբողջությամբ աջակցում է «թավշյա հեղափոխությունից» հետո ձեռնարկված փոփոխությունները ու քայլերը և պատրաստ է ցանկացած պահի կանգնել իր ժողովրդի կողքին՝ թույլ չտալու համար հակաժողովրդական և հակահեղափոխական ուժերին անվանարկել ժողովրդական իշխանության ձեռքբերումները։

Ես հավատում եմ, որ մեր հայ ժողովուրդը կցուցաբերի իմաստնություն և ընտրությունների ժամանակ կքվեարկի այն քաղաքական ուժերի և գործիչների օգտին, որոնք իրապես կարող են բարձրացնել ու առաջ տանել Հայաստանը, համախմբել մեր ժողովրդին և արձագանքել բոլոր ժամանակակից մարտահրավերներին։

Կոչ եմ անում բոլոր հայրենասերներին և ՀՀ քաղաքական ուժերին, հայկական Սփյուռքի ողջամիտ գործիչներին, բոլոր համաքաղաքացիներին՝ լինել զգոն, ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը, արժանի հակահարված տալ քաղաքական մերժվածներին ու ազգային շահերի դավաճաններին։ Դրանով նրանք կմիավորեն հայ ժողովրդին միասնական հայրենիքի՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի գաղափարի շուրջը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում