Instagram սոցկայքը նոր գործառույթ է ներդրել, որն օգտատերերին թույլ կտա վերահսկել այն, թե ով է կարդում իրենց գրառումները նորությունների ժապավենում: Այս մասին հաղորդում է Independent-ը:
Նոր գործառույթը ստացել է «Մտերիմ ընկերներ» անվանումը: Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան որոշել, թե ում են իրենք ավելի շատ վստահում և ում են ցանկանում անձնական տեղեկություն ուղարկել:
Գործառույթը նաև թույլ կտա գրառումներ հրապարակել կոնկրետ մարդկանց խմբի համար: