LulzSec հաքերական խմբի անդամները, որոնք ինքնալուծարվել էին անցած շաբաթ, միավորվել են մեկ այլ անվան տակ: Խումբն այսուհետ կոչվելու է AntiSec և համագործակցելու է մեկ այլ հայտնի հաքերական խմբի՝ Anonymous-ի հետ: Այս մասին գրում է The Atlantic Wire-ը:
Պարբերականը նշում է, որ երկուշաբթի առավոտյան AntiSec-ն ու Anonymous-ը հարձակվել են Թունիսի կառավարության կայքի վրա և այնտեղ տեղադրել իրենց հայտարարությունը: Հաքերները պնդում են, որ հարձակումները չեն կրում քաղաքական բնույթ և պայմանավորված են Թունիսի կառավարության այն որոշմամբ, համաձայն որի՝ երկրում մտցվելու են ինտերնետից օգտվելու սահմանափակումներ: