Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ո՞ւմ հետ էր ՀՀԿ-ն շախմատ խաղում

Քննարկման ենթակա չէ այն, որ նախորդ իշխող համակարգի գործունեության հետևանքի համար գլխավոր պատասխանատուն այն ուժերն ու գործիչներն են, որոնք դե յուրե գլխավորել են այդ համակարգը, զբաղեցրել բարձրաստիճան պաշտոններ, եղել առաջին, երկրորդ կամ այլ դեմքեր, կազմել խորհրդարանական մեծամասնություն, եղել իշխող ուժերի քաղաքական առաջնորդներ և այլն: Դե յուրե իշխանության կրող լինելու հանգամանքը անվիճելի և անբեկանելի է դարձնում առաջնային և անվերապահ պատասխանատվության խնդիրը: Եվ դա առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Հայաստանում սկսեց քաղաքական համակարգի նենգափոխումն ու ոչնչացումը, այդ թվում նաև ընտրական մեխանիզմի, ընտրություն ինստիտուտի ոչնչացումը՝ 1995-96 թվականներից: Այդ ամենին զուգահեռ, կասկածից նույնքան դուրս կամ վեր է և այն, որ այդ իշխող համակարգը ժամանակի ընթացքում բավականին բարդացել, բազմազանեցվել և բազմաշերտացվել է իր կառուցվածքով, բաղադրիչներով: Եթե սկզբում եղել է ֆիզիկական ուժի վրա հիմնված պարզունակ մեխանիզմը, ապա հետագայում աստիճանաբար գործադրվել են այլ, նոր մեխանիզմներ, որոնք կամաց-կամաց չեզոքացրել են ֆիզիկական ուժի, այսպես ասած, ընթացիկ դերը՝ թողնելով այն ծայրահեղ կամ խիստ լոկալ իրավիճակների համար, իսկ «ընթացիկ» վերարտադրությունն ու կենսագործունեությունը կառուցել ավելի անաղմուկ իրավիճակ ենթադրող մեխանիզմներով:

Համակարգի բազմազանեցումն ու բազմաշերտ դառնալու իրողությունը պայմանավորված է նաև ներհամակարգային օբյեկտիվ իրողությունների թելադրմամբ, քանի որ հասարակության հետ հարցերը լուծելու մեխանիզմների ձևավորումից զատ, համակարգին պետք էին մեխանիզմներ, որոնք թույլ կտային միմյանց միջև առաջացող հարցերն ու հակասություններն էլ լուծել՝ և լուծել այնպես, որ դա չբերեր համակարգի խոցելիության աստիճանի բարձրացման կամ ճեղքերի: Այդպես սկսվեցին ներքին տրանսֆորմացիաներ, որոնք աստիճանաբար բյուրեղացրին համակարգը, որպես բարդ օրգանիզմ, որն այլևս միայն իշխանությունից չէ, որ կազմված էր: Հետևաբար, իշխող՝ նախկինում իշխած համակարգի ապամոնտաժումը, չեզոքացումը կարող է լիարժեք, ամբողջական դառնալ այն դեպքում միայն, երբ կչեզոքացվեն նաև այդ մեխանիզմները, պայմանական՝ ոչիշխանական մեխանիզմները:

Թավշյա հեղափոխության արդյունքում առավելապես չեզոքացվել է նախկին իշխող համակարգի, այսպես ասած, իշխանական բաղադրիչը: Դրան զուգահեռ, իհարկե, այդ հանգամանքը զգալի ազդեցություն է թողել տնտեսական որոշ բաղադրիչների վրա, ու նաև հասարակական, քաղաքական սեգմենտների: Սակայն այս դաշտում պատկերը դեռևս ամբողջական չէ, քանի որ այս դաշտում պատասխանատվության հարց, խոշոր հաշվով, դրված չէ, կամ բոլորի համար չէ, որ դրված է: Օրինակ՝ հասարակությունը շատ է հիշում, հաճախ է հիշում, որ ՀՅԴ-ն պարբերաբար կոալիցիայի մեջ է եղել իշխանության հետ, բայց, օրինակ, նույն հարցադրումը բավական քիչ է արվում ԲՀԿ առումով, ՕԵԿ առումով: Ընդ որում, խնդիրն այստեղ միայն կոալիցիաները չեն, կոալիցիոն պատմություններն ու կենսագրությունները չեն, այլ ընդհանրապես քաղաքական դերակատարումը, որ ունեցել են ամենատարբեր միավորներ անցնող երկու տասնամյակի կամ քառորդ դարի ընթացքում: Մենք չենք կարող ունենալ քաղաքական կյանքի իրական և ամբողջական, խորքային վերբեռնում, եթե չկարողանանք ամբողջացնել նախկին համակարգի պատասխանատվության շրջանակը և բացահայտել նախկին համակարգի բոլոր բաղադրիչներն ու փորձել հերթով «մարել» դրանք, որպես նախկին համակարգի «ժամկետանց պարտատոմսեր»: Հակառակ դեպքում կստացվի, որ նախորդ տնտեսա-քաղաքական համակարգի տարբեր ոչիշխանական «բաժնետերեր» ինքնաբերաբար կամ ինչպես ասում են՝ ինքնըստինքյան դառնում են նոր քաղաքական համակարգի բաժնետեր, թեև այս դեպքում, խորքային իմաստով, ոչ թե նրանք են դառնում նորի մասնակից, այլ այդ միջոցով նորն է որոշակիորեն իր վրա կրում նախկինի ազդեցությունը՝ ուղղակի, թե անուղղակի:

Այդ տեսանկյունից, առաջիկայում արդիական, զարգացող և կենսունակ քաղաքական համակարգ ունենալու համար հասարակությունը պետք է զբաղվի նախկին համակարգի ամբողջական ապամոնտաժումով: Դրա, այսպես ասած, ֆիզիկական մասը, այսինքն՝ դե յուրե իշխանության հեռացումը, հանրությունն արել է: Ներկայումս մնացել է արժեհամակարգային, բովանդակային, քաղաքականության պատասխանատվության սահմանումների առումով ապամոնտաժումը, այն նշաձողերի և հարցադրումների տեսքով, որ պետք է ուղղվեն նախորդ համակարգի բազմազան շերտերի շարքում եղած սուբյեկտներին: Ի վերջո, հանրությունն անցյալի գնահատում պետք է պահանջի ոչ միայն ՀՀԿ-ից, այլ նաև բոլորից, ովքեր, կամա թե ակամա, այդ տարիներին ՀՀԿ-ի համար ապահովել են քաղաքական կյանքի կայուն ֆոնը: Ինչպես հայտնի ֆիլմի «դասական» դարձած ֆրազը՝ ո՞ւմ հետ էիր շախմատ խաղում, թող մի դիմում էլ նա գրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում