Instagram-ը նոր գործառույթներ է ներկայացրել: Թույլ տեսողություն ունեցողներն այսուհետ ավելի դյուրությամբ կկարողանան հավելվածում լուսանկարներ դիտել: Այս մասին ասվում է սոցկայքի բլոգում:
«Մենք երկու նոր բարելավում ենք ներկայացնում՝ տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց Instagram-ի գործածումը դյուրացնելու նպատակով» – ասվում է հաղորդագրությունում: Փոփոխություները ներառում են լուսանկարներին ավտոմատ կերպով այլընտրանքային տեքստ հավելելու հնարավորությունը:
Այդ տեխնոլոգիան հատուկ ծրագրերին թույլ է տալիս ճանաչել այդպիսի տեքստերը և դրանց օգնությամբ բարձրաձայն նկարագրել լուսանկարները: Գործառույթի օգությամբ օգտատերը կարող է իմանալ, թե ինչեր են պատկերված լուսանկարում:
Instagram-ը նաև օգտատերերին թույլատրել է լուսանկարներին սեփական նկարագրությունը հավելել, որը ևս բարձրաձայն կհնչեցվի: