ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է եվրոպական ուղևորության ժամանակ հանդիպել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Երկու երկրների առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Լիսաբոնում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում են վրաստանյան գործակալությունները: Նախատեսված է նաև Օբամայի հանդիպումը Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:
Հիշեցնենք, որ այսօր Լիսաբոնում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: