shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչակա բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաատվում երեկ՝ հունվարի 24-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նիզամի փողոցի բնակիչ, 26-ամյա Էդգար Շահվերդյանը, վարելով BMW մակնիշի 75 AP 777 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում