Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ այսօր սկսվում է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի այցը Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Բաքվում Պաղեստինի դեսպան Նասեր Աբդուլ Քարիմը։
Դեսպանի խոսքերով՝ իր ադրբեջանական այցի շրջանակներում Աբասը քննարկելու է մի շարք կարևոր հարցեր, որոնք առնչվում են երկկողմանի համագործակցության զարգացմանը։
Աբասն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Աբասն Ադրբեջան այցելելու հրավեր է ստացել անձամբ Իլհամ Ալիևից։