Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նախկին իշխանության տեղերը փոխվեցին. Նիկոլ Փաշինյանի անսպասելի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում երեկ բավականին անսպասելի հայտարարություն է արել, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ու Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը պատրաստակամություն են հայտնել՝ առաջինը իր հայտնի բանկային հաշվի 30 միլիոն դոլարը փոխանցել պետությանը, երկրորդը՝ իր «Գոլդեն Փելես» ծաղկաձորյան հյուրանոցը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ նախնական գնահատման՝ այդ հյուրանոցը կարող է արժենալ մոտ 20 միլիոն դոլար: Փաշինյանը միևնույն ժամանակ ասել է, որ հանրությունը պետք է որոշի, թե ինչի դիմաց է պետությունն ընդունում այդ ամենը: Նա հայտարարել է, որ արյան հետ կապված հանցագործությունները չեն կարող ներվել, որովհետև մարդկային կյանքը վերադարձելի չէ, իսկ փողը վերադարձելի է, ըստ այդմ՝ կարող է դիտարկվել դրա դիմաց, այսպես ասած, ներման տարբերակը: Սակայն Փաշինյանը հայտարարել է նաև, որ նախ պետք է հասկանալ, թե ինչքան է յուրացրել այդ մարդը, որը հայտնում է մի մասը հետ վերադարձնելու պատրաստակամություն: Ըստ նրա՝ վերադարձվողը պետք է լինի ոչ պակաս, քան, այսպես ասած, տարածի 98 տոկոսը: Նա հայտարարել է նաև, որ առաջիկա հնգամյակում պլանավորում են բանակի համար ծախսել 2,5 միլիարդ դոլար և դրա մի մասը պետք է ապահովվի տարած փողը հետ բերելու միջոցով: Թեմատիկայի նախընտրական բաղադրիչը հասկանալի է:

Մյուս կողմից, ակնառու է նաև այն, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի համար իսկապես հրատապ է, քանի որ կոռուպցիոն համակարգի ապամոնտաժումից հետո Հայաստանին պետք է, այսպես ասած՝ «փակել» այն անցքերը, որոնք առաջանում են կոռուպցիայից հետո, որոնք մինչ այդ փակված են եղել կոռուպցիոն ռեսուրսներով: Այդ անցքերը փակելու համար պետությանը փող է պետք, բայց փողն էլ տնտեսական աճի արդյունք է: Սակայն ինքնին հասկանալի է նաև, որ անգամ ամենամեծ ցանկություն դեպքում այդ արդյունքը չի կարող այնքան մոտ լինել, որ պետական ռեսուրսներով բավարարվեն այն անցքերը, որոնք բացվում են կոռուպցիան ապամոնտաժելուց հետո: Հետևաբար չի մնում այլ տարբերակ, քան պետությունից խլված, հանրությունից խլված ռեսուրսների վերադարձը: Եվ հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս առումով շեշտը դնում է պաշտպանական ոլորտի վրա, որովհետև այստեղ է, որ անթույլատրելի են երկարաժամկետ բացերը, երկարաժամկետ անցքերը:

Մնացյալ ոլորտներում ըստ էության դիտարկվում է տնտեսական միջավայրի բարեփոխման միջոցով տնտեսական էֆեկտի ապահովումը, սակայն մինչ այդ իհարկե պետք է ապահովվի անվտանգության համակարգի անխափան ընթացքը, և այստեղ, անշուշտ, կարևոր է դառնում վերադարձնել այն, ինչը փաստորեն տարվել է և համակարգը դրվել կոռուպցիայի «խնամքի» հույսին: Մյուս կողմից, վերադարձի պատրաստակամության երևույթը ունի նաև ներքաղաքական հետաքրքիր ենթատեքստ, որն ավելի շատ առնչվում է նախկին իշխող համակարգի ներքին հարաբերություններին:

Երբ, օրինակ, խորհրդանշական Սաշիկ Սարգսյանը հայտնում է 30 միլիոն դոլարը պետությանը նվիրելու պատրաստակամություն, մի կող թողնելով չափն ու հարաբերակցությունը, դա, ըստ էության, որոշակի հարված է, օրինակ՝ Հանրապետականին, որովհետև, ըստ էության, Սաշիկ Սարգսյանը այդպիսով հստակ ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ իշխանությունն ամենևին չի զբաղվել քաղաքական հետապնդումով: Արմեն Ավետիսյանի պատրաստակամությունն էլ հարված է Ռոբերտ Քոչարյանին, որը, ըստ էության, իր նախագահության շրջանում ստանձնել էր փաստորեն Ավետիսյանին պատկանող հյուրանոցները օտարերկրյա ներդրում հռչակողի դերը:

Եվ այս իմաստով ստացվում է հետաքրքիր պատկեր, երբ նախկին իշխանության, այսպես ասած, «քաղաքական թևը» փորձում է նետվել նոր իշխանության դեմ «անձնուրաց պայքարի»՝ իր վրա վերցնելով հանրության ամբողջ հակադարձ արձագանքը, մեղմ ասած՝ հակադարձ արձագանքը, իսկ ահա, այսպես ասած, «ոչ քաղաքական թևը» նոր իշխանության հետ բանակցում է ներում ստանալու շուրջ, թեև թվում էր, թե գործողությունները պետք է լինեին լրիվ հակառակը, և «քաղաքական թևը» պետք է հասկանար պահի նրբությունն ու նոր իշխանության դեմ անհիմն պայքարի ելնելու փոխարեն փորձեր ռեաբիլիտացվել այդ իշխանության հետ աշխատանքի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում