International SOS and Control Risks ճամփորդական ծառայության մասնագետները կազմել են այն երկրների վարկանիշային ցանկը, որոնք ամենաանվտանգ են երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում հանգստանալու համար, հաղորդում է Express-ը:
Առաջին հորիզոնականում թզուկ երկիր Լիխտեյնշտեյնն է: Փորձագետները այն անվտանգ են համարում համեմատաբար խաղաղ սահմանակից հարևանների՝ Ավստրիայի և Շվեյցարիայի, ինչպես նաև փողոցներում մեծ թվով ոստիկանականի առկայության համար:
Ցանկում երկրորդը Գրենլանդիան է, որը ցանկացած կոնֆլիկտից դուրս է մնում իր մեկուսացվածության շնորհիվ: Գրենլանդիան կարող է համարվել իդեալական ապաստարան նաև հանցագործության ցածր մակարդակի պատճառով:
Լյուքսեմբուրգը ևս ընդգրկվել է լավագույն երկիր-ապաստարանների ցանկում: Այստեղ առողջապահությունն ու անվտանգությունը բարձր մակարդակի վրա են:
Իսլանդիան նույնպես այդ երկրների շարքում է: Այստեղ արձանագրված է հանցագործության շատ ցածր մակարդակ: