Համատեղ ՌԴ-ՆԱՏՕ հակաօդային պաշտպանության համակարգ կարող է ստեղծվել միջնաժամկետ հեռանկարում, և դրա իրականացումը կախված է քաղաքական կամքից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Ռուսաստան-ՆԱՏՕ նիստը տեղի կունենա վաղը Լիսաբոնում, որտեղ այսօր մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափով Վեհաժողով տեղի չի ունեցել 2008թ.-ից ի վեր, երբ բռնկվեց ռուս-վրացական օսական պատերազմը, և Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
Պրիխոդկոն նշել է, թե կարծում է, որ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի գաղափարը իրատեսական է և ժամկետներն անվերջ չեն: Նա հայտարարել է, թե ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում գաղափարը իրագործելի է ոչ թե երկարաժամկետ, այլ միջնաժամկետ հեռանկարում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ունի այդ քաղաքական կամքը, այդ մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն: