Artcurial աճուրդի տունը վաճառքի է հանել և հաջողությամբ իրացրել Կանադայի մասնավոր հավաքածուից ստացված էյֆելյան աշտարակի պարուրաձև սանդուղքը:
Պարուրաձև 900կգ քաշով 4 մետրանոց 25 աստիճանից բաղկացած մետաղական սանդուղքը 1889թ.-ին էյֆելյան աշտարակի բացման օրից ծառայել է մինչև 1983թ.-ը, երբ այն փոխարինել են այցելուների համար ավելի հարմար վերելակներով:

Իհարկե, սանդուղքի 24 մասերից միայն մեկն է վաճառվել, մյուսները կարելի է գտնել Փարիզի թանգարաններում: Էյֆելյան աշտարակի աստիճաններից պահվում են նաև Ճապոնիայի Յամանաշի քաղաքի Yoishii հիմնադրամի այգիներում և Նյու Յորքի Ազատության արձանից ոչ հեռու, հաղորդում է Reuters-ը:











































