Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտնել է, որ հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է լքել ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Մանջուկիչը կարող է հեռանալ «Բավարիա»-ից: Հարձակման գծի կենտրոնում տեսնում եմ Ռոբերտ Լևանդովսկիին: Նրա խաղաոճն ավելի հարմար է Գվարդոլայի գաղափարների իրականացման համար, քան Մանջուկիչի ոճը:
Անգամ ավելի շատ են պատճառները, թե ինչու Մարիոն պետք է լքի ակումբը: Առանց նրա Պեպը կարող է շարունակել հիմնվել Մյուլլերի և Գյոտցեի հարձակվողական ներուժի վրա»,- ասել է Բեկենբաուերը:










































