Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Էմերին կխնայի՞ Մխիթարյանին. Ովքեր կխաղան Կիևում

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում վաղը Պոլտավայի «Վորսկլան» կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»: Նախօրեին խոսվում էր, որ կապված Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի երկրում ռազմական դրության հայտարարելու հետ՝ հնարավոր է մրցավեճը չկայանա: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումն այնուամենայնիվ կայանալու է Պոլտավայում: Այսօր արդեն ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով «Վորսկլա»-«Արսենալ» մրցավեճը Պոլտավայից Կիև տեղափոխելու մասին:

Մրցաշարային առումով առաջիկա հանդիպումը Ունայ Էմերիի թիմի համար այնքան էլ կարևոր չէ: Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Արսենալը» ապահովել է մասնակցությունը փլեյ-օֆում: «Վորսկլան» միայն տեսական հնարավորությունն էր պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: 4-րդ տուրից հետո E ենթախմբում «Արսենալն» ունի 10, Լիսաբոնի «Սպորտինգը»՝ 7, իսկ «Վորսկլան» և «Ղարաբաղը»՝ 3-ական միավոր: Առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար լոնդոնյան թիմին անհրաժեշտ է վաղը չպարտվել «Վորսկլային» և վերջին տուրում «Էմերիեյթս» մարզադաշտում հաղթել «Ղարաբաղին»:

Կարծում ենք՝ այս խնդիրը լոնդոնյան ակումբը կարող է լուծել նույնիսկ երկրորդ կազմով: Դեկտեմբերի 2-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կարևոր հանդիպում է անցկացնելու սկզբունքային մրցակից «Տոտենհեմի» հետ: Ենթադրվում է, որ Կիևում Էմերին անիմաստ ռիսկի չի դիմի և կխնայի հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: Բրիտանական պարբերականների զգալի մասը «Արսենալի» հիմնական կազմում չի տեսնում նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Վերջինս առանց փոխարինման մասնակցել էր Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Բորնմութի» հետ արտագնա մրցավեճին: Հիշեցնենք, որ այս խաղում Էմերին նկատելի փոփոխությունների էր գնացել՝ պայքարելով անսովոր 3-4-2-1 մարտավարությամբ: Ավելին, «Բորնմութի» հետ խաղաժամանակ չստացավ կիսապաշտպանության առաջատար Մեսութ Օզիլը:

«Այո, բոլորին է հետաքրքրում, թե ինչու «Բորնմութի» դեմ խաղում Օզիլը մնաց պահեստայինների նստարանին: Մենք որոշեցինք, որ այսպես ավելի լավ հանդիպում կանցկացնենք: Այս մրցավեճը պահանջում էր ֆիզիկական՝ կոշտ պայքար: Մեր թիմում բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց ուրույն դերն ունեն: Նոր մարտավարությամբ մենք կատարելագործեցինք համագործակցության մակարդակը և կարծում ենք՝ լավ արդյունքի հասանք: Մրցաշրջանի սկզբում մենք միշտ խոսում էինք մրցունակ լինելու մասին: Պետք է լինել կարգապահ, բայց չմոռանալ նաև ֆուտբոլիստների անհատական որակների մասին: Միայն այդպես կարող ենք լուրջ խնդիրներ լուծել»,- ասել էր Էմերին:

Վերջին շրջանում Օզիլը իր հնարավորությունից խիստ ցածր էր հանդես գալիս: Դրա հետևանքով «Արսենալի» գրոհները արդյունավետ չէին: Եվ ահա սպասվում է, որ «Վորսկլայի» դեմ «Արսենալի» գլխավոր մարզիչը կրկին հնարավորություն կտա Օզիլին: Վերջինս, սակայն, ըստ ամենայնի չի խաղա ենթահարձակվողի դիրքում: Սպասվում է, որ Էմերին կընտրի 4-2-3-1 մարտավարությունը: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և 21-ամյա պաշտպան Պլեգուզուելոն: Աջ եզրում կխաղա Ջենկիսոնը, իսկ ձախ եզրում՝ Մայթլենդ-Նայլսը: Հենակետային գոտում կլինեն Էլնենին և Գենդուզին: Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա նաև երիտասարդ ֆուտբոլիստ Սմիթ Ռոուը: Ենթահարձակվողի դիրքում կգործի Ռեմսին, իսկ Օզիլը կկատարի ձախ կիսապաշտպանի պարտականությունը: Կենտրոնական հարձակվողի դիրքում էլ հանդես կգա 19-ամյա Նկետիան:

Այս կազմը ընտրելու դեպքում Էմերին հանգստանալու հնարավորություն կտա հիմնական դարպասապահ Լենոյին, պաշտպաններ Հոլդինգին, Բելերինին, Կոլաշինացին, կիսապաշտպաններ Ջակային, Մխիթարյանին, Իվոբիին, Տորեյրային և վերջապես հարձակման առաջատարներ Օբամեյանգին և Լակազետին:

Ի տարբերություն Էմերիի՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Պոչետինոն լոնդոնյան դերբիից առաջ առաջատարներին չի կարող խնայել: Չեմպիոնների լիգայի խաղարկության 5-րդ տուրում «Տոտենհեմն» այսօր կեսգիշերին կարևորագույն հանդիպում է անցկացնելու Միլանի «Ինտերի» հետ: Նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում «Տոտենհեմը» վերջին տուրից առաջ կկորցնի հնարավորությունը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆում հայտնվելու: Հետևաբար Պոչետինոն այսօր ստիպված կլինի օգտագործել ողջ արսենալը: Այս առումով Էմերիի թիմը որոշակի առավելություն կարող է ունենալ «Տոտենհեմի» նկատմամբ:

Ինչևէ, բուքմեյքերները «Վորսկլա»-«Արսենալ» խաղում ֆավորիտ են համարում լոնդոնյան թիմին՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1.75 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.75, իսկ «Վորսկլայի» հաղթանակը՝ 5.5 գործակցով: Այս ենթախմբի մյուս խաղում «Ղարաբաղը» Բաքվում մրցելու է «Սպորտինգի» հետ: «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը տեղի է ունենալու Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով 21:55-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում