Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

«Կան անժխտելի սրբություններ». Ստեփանակերտը կողմնակից է, որ Արցախի հարցը քննարկվի, բայց չշահարկվի նախընտրական պայքարում

Նախընտրական քարոզարշավի հենց առաջին օրը սկսվեց արցախյան հարցի շուրջ հայտարարություններով, որի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։

ՀՀԿ ցուցակի երրորդ համարը՝ Դավիթ Շահնազարյանը, նախ սկանդալային հայտարարություն է արել Սասուն Միքայելյանի երեկվա ոչ այնքան հաջող ձևակերպման առթիվ։ «Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը ներկա իշխանությունների քաղաքականությունն է»,- ասել է նա:

Շահնազարյանը, ըստ էության, շրջանառության մեջ է դնում ռուսական որոշակի շրջանակների ասպարեզ նետած թեզը, ըստ որի՝ հայկական հեղափոխությունը ոչ թե Հայաստանի հասարակության կոնսոլիդացիայի ու պայքարի հետևանք է, այլ արտաքին կենտրոններում մշակված դավադրություն, որի նպատակը Արցախը հանձնելն է։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արցախյան հարցի արծարծմանն ու Շահնազարյանի հայտարարությանը, նշեց. «Մենք չենք ուզում և երբևիցե չենք միջամտել Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին և վստահ եմ, որ Հայաստանն էլ չի միջամտում Արցախի ներքին քաղաքականությունը։ Ուստի, պարոն Շահնազարյանն իր տեսակետն է ներկայացնում»։

Շարունակելով իր միտքը՝ Բաբայանն ընդգծեց. «Արցախը նորագույն շրջանի հայոց պետականության բնօրրաններից է, և հայոց անկախ պետականության վերակերտումը անմիջապես հետևանք է ղարաբաղյան ազգային ազատագրական շարժման։ Այսօր կա հայոց պետականության երկու հատված՝ մայր Հայաստան և Արցախի Հանրապետություն։ Կա մի պարզ ճշմարտություն և պետք չէ ակադեմիկոս լինել դա հասկանալու համար՝ անկախ նրանից, որ կան երկու առանձին պետություններ, և հայոց պետականության հիմք պետք է համարել նաև Սփյուռքը․եթե խարխլվում է սրանցից մեկը, տվյալ դեպքում Արցախի ճակատագիրը կլինի հարցականի տակ՝ միանշանակ է, որ սա բերելու է հայոց պետականության կործանման։ Սա բոլորի համար էլ պարզ է, մենք չենք ասում Արցախի նշանակությունը բարձրացնելու համար։ Արցախի հզորացումը գերնպատակ պետք է լինի բոլորի համար, ցանկացած թերացում անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ ողջ հայ ժողովրդի համար, որովհետև հակառակորդը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակը ոչ միայն Արցախի կործանումն է, այլ իրենք հայտարարում է, որ Երևանն ու Զանգեզուրը իրենցն է»։

Վերադառնալով Շահնազարյանի հայտարարությանը և մեր այն դիտարկմանը, որ արցախյան հարցը շահարկվում է տարբեր ուժերի կողմից դիվիդենտներ ստանալու համար, Բաբայանն ընդգծեց. «Շահարկումը ճիշտ չէ, ճիշտ չեն նաև տարբեր համեմատությունները։ Բայց այն, որ արցախյան խնդրի շուրջ կարծիքներ հնչելու են՝ միանշանակ է, սա խոսում է խնդրի կարևորության մասին։ Սա հայոց պետականության հիմքն է, մենք կողմնակից ենք, որ դա չշահարկվի, որովհետև կան անժխտելի սրբություններ։ Բայց այն, որ պետք է քննարկվի՝ դա միանշանակ է»։

Քննարկելով արդյո՞ք պետք է ժողովրդին վախեցնել, որ իշխանությունները եկել են Արցախը հանձնելու համար դիտարկմանն ի պատասխան, Դավիթ Բաբայանն ասաց. «Կրկնում եմ՝ մենք այդ գործընթացին չենք միջամտում։ Քննարկում կարող է լինել, բայց ոչ շահարկում։ Քննարկումը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի անվտանգությունն ամրապնդվի, որովհետև եթե վաղը Արցախում վտանգ լինի՝ ողջ հայությունը կգնա այնտեղ, Աստված չանի, եթե Երևանին վտանգ սպառնա՝ Արցախը չի՞ գալու իր կյանքի գնով պաշտպանի, իհարկե գալու է։ Այս գիտակցությունը միշտ պետք է պահել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում