«Բարսելոնա»-ի նոր նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է Սանդրո Ռոսելի` ակումբի նախագահի պաշտոնից հեռանալու պատճառները:
«Արեցինք հնարավորը, որպեսզի Ռոսելը մնա, սակայն նա վերջնական որոշում էր կայացրել: Սանդրոն հրաժարական ներկայացրեց ոչ միայն «Նեյմարի գործ»-ի պատճառով: Նա նաև անձնական բնույթի խնդիրներ ուներ` կապված իր անվտանգության հետ:
Եթե Ռոսելը չլիներ, Նեյմարն այժմ չէր խաղա «Բարսելոնա»-ում»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք` Նեյմարի` «Սանթոս»-ից «Բարսելոնա» տեղափոխության հարցով դատավարություն է սկսվել: Սանդրո Ռոսելը կասկածվում է 40 մլն եվրո գրպանելու մեջ:









































