Վրաստանում բացվել են ընտրատեղամասերը՝ երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար, հաղորդում է ԿԸՀ-ն:
Երկրորդ փուլում պայքարում են առաջին փուլի նախագահի 25 թեկնածուներից երկուսը՝ Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոր Վաշաձեն:
Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել է ձայների 38.64 տոկոսը, իսկ Գրիգոր Վաշաձեն՝ 37.74 տոկոսը:
Նշվում է, որ քվեաթերթիկները վրացերենով, հայերենով և ադրբեջաներենով են:











































