Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

«Երբ հայ ընտրողները հասկանան, որ սխալվել են, այդ ժամանակ էլ կսկսվի ամենագլխավորը»

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, պաշտոնապես մեկնարկեց դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են 11 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ։

Ընտրությունների անվիճելի ֆավորիտը, իհարկե, ապրիլ-մայիսին իրականացված թավշյա հեղափոխության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է, և կասկած չկա, որ հենց այս դաշինքն է հաղթելու ընտրություններում։ Հարցը միայն այն է, թե ի՞նչ առավելությամբ կհաղթի Փաշինյանի հեղափոխական թիմը, ո՞ր ուժը կզբաղեցնի երկրորդ տեղը և ընդհանրապես ո՞ր ուժերը կմտնեն խորհրդարան։

ՄՈՍԿՎԱՆ ԿՄԻՋԱՄՏԻ՞

Ընտրապայքարին միացած մյուս ուժերը, ըստ էության, չեն էլ վիճարկում Փաշինյանի առաջատարությունը, այլ մրցակցում են երկրորդ տեղի՝ իշխանության հիմնական ընդդիմությունը դառնալու կամ գոնե խորհրդարան մտնելու համար։ Թե այս ուժերից որո՞նք կմտնեն ԱԺ, կիմանանք միայն դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, բայց մի բան ակնհայտ է, որ ընտրությունների ելքի վրա ազդելու են ոչ միայն ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի գործոններ, այլև կարող են ազդել արտաքին գործոնները։ Տեսականորեն ամենաազդեցիկ արտաքին գործոնը, անշուշտ, Ռուսաստանն է, բայց հարց է՝ կփորձի՞ արդյոք Մոսկվան միջամտել կամ ինչ-որ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա, և եթե նման ծրագրեր կան, ապա ո՞րն է այդ միջամտության նպատակը։ Անշուշտ, ակնհայտ է, որ Ռուսաստանում առանձնապես ոգևորված չեն Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք մենք գնահատում ենք որպես առաջընթաց և կարևոր քայլ դեպի երկրի ժողովրդավարացում ու զարգացում, իսկ Ռուսաստանի պես ավտորիտար երկրներում նման գործընթացները ներկայացվում ու գնահատվում են բացասական լույսի ներքո՝ որպես ապակայունացում և սպառնալիք երկրի անվտանգությանը։ Եվ վերջին մի քանի ամիսների ընթացքում թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ ռուսաստանցի փորձագետները բազմիցս դժգոհել են Հայաստանի նոր ղեկավարության գործողություններից։ Դա վերաբերում է թե՛ Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող մի քանի առանցքային դեմքերի քրեական հետապնդմանը Մարտի 1-ի գործով, թե՛ ՀԱՊԿ-ում նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ ստեղծված ներկայիս վիճակին և թե՛ այլ հարցերի։ Մոսկվան, իհարկե, անհրաժեշտության դեպքում կարող է ոտնահարել միջազգային իրավունքի, էթիկայի ու բարոյականության ցանկացած նորմ ու բացահայտորեն միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ ինչպես եղավ, օրինակ, այս տարվա հուլիսի վերջին, երբ Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտահոգություն հայտնեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև Կրեմլի կողմից վերահսկվող ռուսական մեդիային, որը բազմիցս հիստերիա է բարձրացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք զարգացումների կապակցությամբ։ Բայց այս դեպքում դժվար է միանշանակ պնդել, որ Մոսկվան կմիջամտի կամ կփորձի ինչ-որ կերպ ազդել ընտրությունների ելքի վրա, աջակցել մասնակցող ուժերից մեկին, որովհետև պարզ չէ, թե ի՞նչ կշահի դրանից Ռուսաստանը։

ՊԱՅՔԱՐ ԿՐԵՄԼԻ «ԴԱԲՐՈՅԻ» ՀԱՄԱՐ

Պարզ է մի բան, որ հետհեղափոխական զարգացումների շրջանում թե՛ «հեղափոխական» և թե՛ «հակահեղափոխական» ճամբարի ուժերն ամեն կերպ փորձել են ստանալ Մոսկվայի աջակցությունն ու բարեհաճությունը, որը մեծ նշանակություն ուներ իրենց ներքաղաքական պայքարում։ Եվ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը իր ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում էր որպես մեծ հաջողություն և աջակցություն իրեն։ Նիկոլ Փաշինյանն էլ, չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մի շարք լուրջ խնդիրներին, սեպտեմբերի 8-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»: Մեկ այլ երևույթ էլ է նկատվում, որ նախկին իշխանական կոալիցիային մաս կազմած ուժերի ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են «տակառ գլորել» Փաշինյանի վրա և համոզել ռուսներին, որ Փաշինյանի թիմը «հակառուսական» քաղաքականություն է վարում։ Նման հայտարարությամբ, օրինակ, հանդես եկավ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ ասելով, թե Փաշինյանը «գործադրում է կադրային քաղաքականություն, որը ամբողջությամբ հակառուսական է»։

http://politik.am/wp-content/uploads/2016/05/Trofimchuk1.jpg

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴԱ ՊԵՏՔ ՉԷ

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Մոսկվան չի պատրաստվում ազդել Հայաստանի ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, քանի որ նրան ամենևին էլ պետք չէ, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, ի թիվս այլ մեղադրանքների, այժմ էլ մեղադրեին Ռուսաստանին Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ավելին, ըստ ռուսաստանցի փորձագետի՝ Հայաստանում այսօր չկա մի ուժ, որի վրա կարելի է «խաղադրույք անել», եթե նույնիսկ մեծ ցանկություն լինի։

«Որևէ քաղաքական ուժ Հայաստանում չի կարող որևէ բան անել, քանի դեռ «փողոցը» թիկունքով չի շրջվել դեպի Փաշինյանը։ Բայց նույնիսկ այդ դեպքում ՀՀԿ-ն և Քոչարյանի կառույցը չեն կարող հավակնել առաջատար դիրքի քաղաքականության մեջ, չեն կարող վերակենդանանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ Փաշինյանին մարտահրավեր է նետելու մի նոր ուժ, որին պետք է «աճեցնել» այսօրվանից սկսած։ Բայց Ռուսաստանը, փորձագետի խոսքերով, չի մասնակցի այդ գործընթացին։ Իսկ «ազդեցության» մյուս մեթոդները՝ կապված կոմունիկացիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և ընդհանրապես տնտեսության հետ, Տրոֆիմչուկն ընդհանրապես չի ուզում խոսել, քանի որ նմանատիպ ցանկացած ճնշում վայրկենապես «կկտրի» Հայաստանին Ռուսաստանից։

Պետք է նշել, որ Տրոֆիմչուկի խոսքերում կարմիր թելի պես անցնում էր իր ոչ այնքան դրական վերաբերմունքը Հայաստանի նոր ղեկավարությանը և այն ակնարկը, թե Փաշինյանի դաշինքին ընտրելով՝ հայ ընտրողը սխալվելու է։

Ռուսաստանցի փորձագետը նշեց, որ Ռուսաստանն այս հարցում շատ պարզ ու հասկանալի դիրքորոշում ունի և աջակցել է ժողովրդին, որը գնաց Նիկոլ Փաշինյանի ետևից։ Այսինքն՝ եթե ուզում եք՝ գնացեք։

«Ավելին, Ռուսաստանը որևէ քայլ չձեռնարկեց, որպեսզի փորձի փոխել այդ իրադարձությունների ընթացքը, թեև կարող էր դա անել ամենատարբեր ձևերով։ Այսպիսով, Ռուսաստանը չի կարող մեղավոր դառնալ, եթե հայաստանցի ընտրողները հասկանան, որ սխալվել են։ Եվ երբ նրանք հասկանան դա, այդ ժամանակ էլ կսկսվի ամենագլխավորը։ Բայց ցանկալի է, որ այդ ժամանակ ամեն ինչ ավարտվի առանց արյունահեղության՝ ինչպես եղավ Ռուսաստանում 1993 թվականին։ Այսինքն՝ գլխավոր քաղաքական ուժը Հայաստանում կարող է դառնալ այն ուժը, որն այժմ նույնիսկ գոյություն չունի»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը։

ՀԱՅ «ՌԱԴԻԿԱԼՆԵՐԸ»՝ ՌՈՒՍՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՒՄ

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին՝ Տրոֆիմչուկի գնահատմամբ՝ Փաշինյանը հարցականի տակ չի դնում Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Բայց կան «նրա կողմից օրինականացված ռադիկալ ուժեր, օրինակ՝ «Սասնա ծռերը», որոնց էլ հրահանգված է հրապարակայնորեն ասել այն, ինչը մի շարք պատճառներով չի կարող ասել Փաշինյանը»։

«Նույնիսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այժմ մի տեսակ մանկական տեսք ունի՝ «Սասնա ծռերի» հետ համեմատ, թեև հենց դաշնակցականներն են, ռուսաստանցի միջին վիճակագրական դիտորդի պատկերացումներով, եղել գլխավոր հայ ռադիկալները»,- ավելացրեց Տրոֆիմչուկը։

https://armlur.am/wp-content/uploads/2017/06/vadim-dubnov.jpg

 

ԿՆՍՏԻ ԵՎ ԿՍՊԱՍԻ ԳԵՏԻ ԱՓԻՆ

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի կարծիքով՝ Ռուսաստանը կուզենար, որ Հայաստանում լիներ այնպիսի ուժեղ ընդդիմություն, որի միջոցով նա կկարողանար ազդել Փաշինյանի իշխանության վրա, բայց քանի որ նման ընդդիմություն առայժմ չի ուրվագծվում հեռանկարում, Մոսկվան ընդմիջում կվերցնի և կսպասի իրադարձությունների հետագա զարգացումներին։

Դուբնովը մեզ հետ զրույցում խոսեց նաև այն մասին, թե կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը որևէ կերպ ազդել ընտրությունների ելքի վրա, քանի որ, նախ, այս հարցն արդեն դարձել է սկզբունքային խնդիր Նիկոլ Փաշինյանի համար, և այս հարցը քննարկվելու է ընտրություններից երեք օր առաջ՝ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը։ «Կոմերսանտի» թղթակից Վլադիմիր Սոլովյովն է իր հոդվածում գրել էր, թե Փաշինյանը, իհարկե, կուզենար Պետերբուրգից Երևան բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի «տիտղոսը»։ Բայց եթե դեկտեմբերի 6-ին որոշում կայացվի այդ պաշտոնում նշանակել Բելառուսի ներկայացուցչին՝ Փաշինյանի մրցակիցներն ընտրություններում, բնականաբար, կօգտվեն Փաշինյանի այդ վրիպումից, և դա կարող է ազդել Փաշինյանի դաշինքի ձայների վրա։ Ուստի Փաշինյանին ծայրահեղ դեպքում պետք է «ոչ ոքի» արդյունքը Պետերբուրգում։ Դուբնովի կարծիքով՝ Մոսկվայում կարող են դիտարկել այս հարցը՝ որպես ազդեցության հնարավոր ձև, բայց այն կարող է ընդամենը մի քանի տոկոսի հարց լուծել, հետևաբար, դժվար թե ռուսական կողմը բացահայտորեն դեմ հանդես գա Հայաստանին այս հարցում։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ընտրությունների վրա ազդելուն, ապա Ռուսաստանը չունի նման փորձ, որովհետև դրա կարիքը չի էլ եղել, որովհետև ընտրություններին մասնակցող ցանկացած թեկնածու, բացառությամբ առանձին՝ բարդ դեպքերի, հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն չի լինելու։ Այժմ ևս Մոսկվան կարող է ելնել այն հանգամանքից, որ ոչինչ չի փոխվելու։ Այժմ նա ելնում է այն հանգամանքից, որ երկկողմ հարաբերությունները գոնե այս փուլում կառուցվելու են Փաշինյանի հետ։ Այսպիսով, Ռուսաստանը հարաբերություններ է պահպանելու Փաշինյանի հետ և սպասելու է, քանի դեռ գետն ինչ-որ նորություններ դուրս կբերի այն ափ, որտեղ նա նստած է։ Այդ փոփոխությունները կարող են լինել կես կամ մեկ տարվա ընթացքում։ Դա մեծ ժամկետ չէ Մոսկվայի համար։ Այդ ընթացքում սկզբունքային փոփոխություններ չեն լինի Կովկասում և այդ թևում, առավել ևս որ դա գլխավոր ուղղությունը չէ նրա համար»։

Մեր հարցին՝ առաջիկա ընտրությունների ելքը կազդի՞ արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականության և մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների վրա, Վադիմ Դուբնովը պատասխանեց, որ իր կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ դանդաղ է փոխվելու՝ առանց կտրուկ շարժումների։

«Եթե Ռուսաստանը սադրանքներ չանի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կհեղափոխվի շատ դանդաղ ու բնական ճանապարհով, ու դա այնքան դանդաղ տեղի կունենա, որ չի առաջացնի Մոսկվայի անհանգստությունը»,- նշեց Դուբնովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում