«Բոլորը խոսում են օտարերկրյա ներդրումների մասին: Մեր երկրում էնքան փող կա, էլ դու սուս, շատ-շատ փող կա: Ինչո՞ւ ներդրողը գա Հայաստան, ներդրում կատարի ու եկամուտը տանի, մենք կարող ենք ներդրում կատարել, եկամուտներն էլ մնան մեզ:
Ցեմենտի գործարանը արտադրում է օրական 3000տ ցեմենտ: Հաշվարկ է արված, Ծառուկյանը ամիսը ստեղից 2 մլն դոլար փող ա տանում: Այդ 2 միլիոնով մեր քաղաքն էլ, նրա հարակից բնակավայրերն էլ կզարգացնենք, դրա դեմ ո՞նց եք պայքարելու»,- Արարատի բնակիչը «Լուսավոր Հայաստան»- ի քարոզարշավի ժամանակ այս խնդրով դիմեց ԼՀԿ թեկնածուներին: Նրա հարցին արձագանքեց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































