Ուկրաինական ընդդիմության առաջնորդները բոլոր բնակավայրերի քաղաքացիներին կոչ են արել ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ և իշխանությունն իրենց ձեռքը վերցնել՝ հայտնում է BBC-ն:
Այդ որոշման մասին Մայդանի հարթակից հայտարարել է «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, նրան աջակցել են ընդդիմության մյուս երկու առաջնորդները՝ Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը:
Երեկ երեկոյան միլիցիայի հետ ցուցարարների բախումները վերսկսվել են: Ակտիվիստները շարունակում են անվադողերով խարույկներ վառել, միլիցիայի ուղղությամբ քարեր ու ճայթրուկներ նետել, իսկ մյուս կողմը պատասխանում է նռնակներով:









































